×


Կապոեիրա

Կապոեիրա

Կասկադում բրազիլական մարտարվեստ ցուցադրվեց:) Փորձիր կտրվել գետնից:): Իսկ օդում իրենց լավ  են զգում, անգամ կարողանում են ճկուն, ինչու չէ, նաեւ գեղեցիկ շարժումներ կատարել բրազիլական ազգային մարտարվեստին տիրապետողները: Capoeira Կապոեիրայի ցուցադրական ներկայացման ականատես եղան երեկ երեկոյան երեւանյան Կասկադի  տարածքում գտնվողները: Այս մարտարվեստը պարունակում է ակրոբատական, ինչպես նաեւ պարային տարրեր, խաղեր եւ, անպայման, ուղեկցվում է բրազիլական ազգային երաժշտությամբ: Հայերի (եւ ոչ միայն:)) համար բրազիլական մթնոլորտ էին ստեղծել  Մոսկվայի “Axe” դպրոցից ժամանած հյուրերը: Մարզիկները, որոնք նաեւ նվագում ու պորտուգալերեն երգում էին, հանդիսատեսի հետ շրջան ձեւավորեցին, ու շոուն սկսվեց. կապոեիրիստները երկու կամ երեք հոգով մտում էին շրջանի տարածք` ցուցադրելով ակրոբատական շարժումներով լի պար-մարտարվեստ:): “Պայքարող” մարտիկներից Էլմիրան BRAVO.am-ին ասաց` Կապոեիրայի երկու տեսակ ցուցադրեցին. “Այդ ոճերն իրարից շատ են տարբերվում: “Անգոլա”-ի ժամանակ դանդաղ ենք խաղում` գետնին մոտ, իսկ “Ռեգիոնալ”-ն ավելի կոպիտ խաղ է, հնչող երաժշտության ռիթմերն էլ արագ են: Փայտիկներով պար էլ ներկայացրինք, որ եւս մարտական պար է": Capoeira 23-ամյա Էլմիրան բրազիլական մարտարվեստով զբաղվելուց հետո իրեն փոխանցվող դրական էներգիայի պակաս չի զգում. “Ինձ ուղղակի դուր է գալիս Կապոեիրան: Պարապմունքներն ուղեկցվում են երաժշտությամբ, երգում ենք, պարում, սովորում ենք տիրապետել մեր մարմիններին, հարկ եղած դեպքում էլ պաշտպանել ինքներս մեզ”: Ի դեպ, Հայաստանում Կապոեիրայի մասնագետ եւս կա:): Սերգեյ Հակոբյանն արդեն այս մարտարվեստում գոտի էլ ունի. “Ինքնուս եմ: Առաջին գոտիս հենց Ռուսաստանում եմ ստացել: Երկրորդին արժանանալու համար պետք է երկու գործիք նվագել սովորեմ: Պորտուգալերենին տիրապետել է պետք, ինչպես նաեւ երգել իմանալ”: Սերգեյը BRAVO.am-ին ասաց` Երեւանում տասը սան ունի, որոնց բրազիլական մարտարվեստի նրբություններին է ծանոթացնում. “Երեք տարի է` Պոլիտեխնիկի դահլիճում պարապում եմ` ամսական ընդամենը 5000 դրամով: Կապոեիրայի լավն այն է, որ պարապմունքների ժամանակ ֆիզիկական առանձին վարժություններ անելու կարիք չկա. իր շարժումները սովորելով ես ուժ, էլաստիկություն եւ ռիթմի զգացողություն ձեռք բերում”: Կասկադում ցուցադրվող Կապոեիրային հաջորդեց սամբան, որը, ռուսների խոսքերով, լիցքաթափվելու համար պարեցին:):  Ի դեպ, բրեյք-դանս պարային ոճը սկիզբ է առել հենց այս մարտարվեստից: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW