×


Երիտասարդական նվագախումբ

Երիտասարդական նվագախումբ

Երաժշտական իրարանցում փողոցում:) “Ամեն անգամ նոր բան ենք անելու, էլ մի զարմացեք:)”. այս խոսքերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն են: Հերթական անակնկալը մատուցվել է օրերս: Երիտասարդական նվագախմբի  կոնցերտմայստերները` առաջին ջութակահարուհի Աննա Անդրեասովան, երկրորդ ջութակահար Ստեփան Խալաթյանը, ալտահարուհի Ռոզա Հայրապետյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանն ու դաշնակահար Վահագն Մարգարյանը, Հյուսիսային պողոտայում տոն են նվիրել անցորդներին: Sergey Smbatyan Կվինտետի դիմաց հավաքվել էին տարբեր տարիքի հայեր եւ արտասահմանցիներ: Հատուկ տեղադրված լույսերի ներքո հնչում էր երաժշտություն, իսկ ներկաներից շատերը պարում էին:): Երաժշտական միջոցառումը վայելողների շարքում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արմեն Սմբատյանն ու Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ում էլ մոտեցա եւ հարցրի. “Ինչպե՞ս որոշեցիք նման բան կազմակերպել:)”: Սերգեյը պատասխանեց` “Հաճույքով:)”: Ծրագրում հնչեցին հայտնի եւ սիրված դասական կատարումներ: Երաժիշտները նվագեցին Աստոր Պիացոլայի “Տարվա եղանակները”, “Կնոջ բուրմունքը” ֆիլմից հայտնի տանգոն, Շտրաուսի “Վարդեր հարավից” եւ Գորան Բրեգովիչի “Տանգո” ստեղծագործությունները: Երաժշտական իրարանցում փողոցում:) Սերգեյ Սմբատյանը նշեց` Հայաստանում ձեւավորված կարծրատիպ կա, թե դասական երաժշտությունը պետք է հնչի միայն դահլիճներում, պետք է լինի համապատասխան պատրաստվածություն, հագուստ, տրամադրություն, այս միջոցառումն էլ եկել է ապացուցելու, որ դասական երաժշտությունը եւս կարող է լինել ժամանցային: “Ժամանցային բառը բացասական իմաստ չունի: Մարդ կարող է անցկացնել իր ժամանցը` դասական երաժշտություն լսելով: Մեր կարեւորագույն նմատակն է ինտեգրել անցորդներին դասական երաժշտության մեջ”,- ասաց Սերգեյը: Շատ անգամ ֆիլմերում, հաղորդումներում, գովազդներում մարդիկ լսում են երաժշտություն ու չեն էլ կասկածում, որ այն դասական է: “Նման գաղափարն էլ խթանում է մարդկանց հասկանալ, որ մեր համերգներին եւս հնչում է իրենց ծանոթ երաժշտությունը, որն իրականում դասական է”,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Armen Smbatyan, Sergey Smbatyan and Hasmik Poghosyan Սերգեյ Սմբատյանը վերջերս է վերադարձել Մակեդոնիայում կայացած համերգից : Նվագախումբը կրկին պատրաստվում  է եվրոպական երկրներ մեկնել համերգային ծրագրով: Ամենահիշարժաններից մեկը Բրյուսելի թագուհու դահլիճում կայանալիք համերգն է  ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երեկ է մեկնել հյուրախաղերի, այս անգամ` Օդեսա: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW