×


Հայկոյի ծննդյան օրը մկրտվել է փոքրիկ Արմանը :)

Օգոստոսի 25-ին Հայկոյի ընտանիքում կրկնակի տոն է եղել: Երգչի ծննդյան օրը մկրտվել է նրա ու Անահիտ Սիմոնյանի որդին` Արմանը: Երեխայի սուրբ մկրտությունը տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մկրտարանում:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն իրենց որդու՝ Արմանի հետ


Երգչուհի Անահիտ Սիմոնյանը BRAVO.am-ին ասել է, որ իրենց մեկ տարեկան որդուն ցանկացել են մկրտել դեռ նախորդ տարի. “Ուզում էինք քառասունքից դուրս գալու օրը կնքել, բայց շատ էինք ցանկանում, որ երկուսիս ծնողներն էլ ներկա լինեն արարողությանը: Քանի որ իմ հայրը Ռուսաստանում է ապրում, օգոստոսին պետք է գար Երեւան, ինչն էլ համընկավ Հայկոյի ծննդյան օրվա հետ”:

Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ


Երգչուհին նշել է, որ հարազատների ու ընկերների հետ տոնը հրաշալի է անցել, երեխայի կնքահայրը Հայկոյի մտերիմ ընկերն է` Սուրեն Ավագյանը. “Ջուրը մտցնելիս Արմանը մի փոքր լացեց, բայց հետո իրեն նույնիսկ դուր էր գալիս արարողությունը:)”:

Ամուսնու  39-ամյակի առթիվ Անահիտ Սիմոնյանը երգ է նվիրել նրան. “Ռուսական իմ սիրած երգերից մեկը կատարեցի, որը լսելիս միշտ իրեն եմ պատկերացրել: Հայկոյի համար անակնկալ էր, քանի որ առանձին ձայնագրվել էի, նա չէր իմացել այդ մասին: Երգեցի ու տորթ նվիրեցի ամուսնուս”:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը երգչի ծննդյան տարեդարձին


BRAVO.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW