Աստղային զույգը որդի է ունեցել:) Հայկոյի ուրախությանը չափ ու սահման չկա:): Այսօր երաժշտի կինը` Անահիտ Սիմոնյանը, իրեն որդի է պարգեւել: Արմանը ծնվել է մայիսի 18-ի ցերեկը ժամը 16:30-ին: “Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Դեռ շոկի մեջ եմ”,- քիչ առաջ Bravo.am-ի հետ զրույցում նշեց Հայկոն: Նա որդուն արդեն տեսել է. “Դեմք է:)”: Երգիչը տեղեկացրեց նաեւ, որ Արմանի մայրիկը` երգչուհի Անահիտ Սիմոնյանն իրեն շատ լավ է զգում: Հիշեցնենք, որ Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը իրար հավերժ ու անսահման սիրելու խոստում էին տվել 2010 թվականի հունիսի 11-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: