Ո՞վ է դերասանի առաջնեկի մայրը Հյու Գրանտն առաջին անգամ հայր է դարձել: Նշենք, որ շատերի համար անսպասելի այս լուրն արդեն իսկ հաստատել է անվանի դերասանի պաշտոնական ներկայացուցիչը. “Նա դուստր է ունեցել եւ անչափ երջանիկ է: Նա փոքրիկի մայրիկի հետ կարճատեւ սիրավեպ է ունեցել, եւ չնայած, որ հղիությունը պլանավորված չէր, Հյուն շատ ուրախ է եւ աջակցում է երկու աղջիկներին: Նրանք երեխայի մայրիկի հետ այժմ պարզապես լավ ընկերներ են”: Հյու Գրանտի ներկայացուցիչը հրաժարվել է ասել` ով է դերասանի երեխայի մայրը, բայց լրագրողներին հաջողվել է պարզել դա:): Եվ այսպես, աղջկա մայրը չինացի դերասանուհի Տինգլան Հոնգն է, ում մասին շատ քիչ բան է հայտնի, նրան անվանում են առեղծվածային անծանոթուհի: 51-ամյա Հյուն 19-ը տարով մեծ է իր դստեր մայրիկից: Երեխան հինգ շաբաթական է, ծնվել է Փորթլենդի մասնավոր հիվանդանոցներից մեկում: Գրանտն ու Հոնգը հանդիպել են անցյալ տարի եւ սկսել են հանդիպել հունվարից: Դեռեւս չորս տարի առաջ տված հարցազրույցներից մեկում Գրանտն ասել է, որ պատրաստ է հայր դառնալ: Նշենք, որ դերասանը երբեւիցե ամուսնացած չի եղել: 13 տարի շարունակ նա հանդիպել է դերասանուհի Լիզ Հարլիի հետ: Զույգը բաժանվել է 2000 թվականին: Հյուն հանդիպել է նաեւ Հոլիվուդում բարի համբավ չվայելող մի կնոջ` Դիվայն Բրաունի հետ: Երեք տարի շարունակ դերասանը սիրավեպ է ունեցել երեկույթների սիրահար Ջեմիմա Խանի հետ: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: