×


Միրանդա Քեր

Միրանդա Քեր

Սուպերմոդելը ցուցադրել է ադամանդե կրծկալը Միրանդա Քերի մոդելային կարիերան ծաղկման շրջանում է: Հոլիվուդյան դերասան Օրլանդո Բլումի` վերջերս մայրացած կինն, ով նոր է դեկրետից դուրս եկել, ֆոտոսեսիաների եւ շահութաբեր պայմանագրերի պակաս չունի:): Բացի դա, հենց Միրանդան է այս տարի ցուցադրելու “Victoria’s Secret”-ի ոսկերչական հերթական գլուխգործոց-կրծկալը: “Victoria's Secret Fantasy Bra”-ի արժեքն է 2.5 միլիոն դոլար: Miranda Kerr Սուպերմոդելը թանկարժեք կրծկալով դեռեւս միայն լուսանկարվել է, իսկ դեկտեմբերին դրանով պոդիում կբարձրանա “Victoria’s Secret”-ի ամենամյա գալա-շոուի ժամանակ: “Հրեշտակ” Միրանդայի ներկայացրած կրծկալը լոնդոնյան ոսկերիչների ձեռքի աշխատանքն է: Այն զարդարված է թանկարժեք մի քանի հազար քարով` սպիտակ եւ դեղին ադամանդներով, մարգարիտներով, տոպազներով եւ ակվամարիններով: Կրծկալի կենտրոնում տեղադրված է երկուական 8 կարատանոց սպիտակ եւ 14 կարատանոց դեղին ադամանդ: “Ինձ համար մեծ պատիվ է կրել այս կրծկալը, որն արվեստի գործի է նման: Ես երանության մեջ եմ”,- ասել է Միրանդա Քերը:): Նշենք, որ տարբեր տարիներին այս բրենդի թանկարժեք կրծկալները ներկայացրել են նաեւ Ադրիանա Լիման եւ Կարոլինա Կուրկովան, որոնց “թանկարժեք” լուսանկարները եւս ներկայացնում ենք:): Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը` People

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW