Մերկություն, գեղեցկություն ու մայրություն Մոդել Միրանդա Քերն, ով վերջերս կրկին ցուցադրեց իր բարեմասնությունները նոր ֆոտոշարքում , հիմա էլ լիովին մերկացել է ավստրալիական “Harper’s Bazar” ամսագրի համար: Դերասան Օրլանդո Բլումի կինն անկեղծացել է նաեւ հարցազրույցի ժամանակ` հիմնականում խոսելով մայրության մասին: Մոդելը նշել է` շնորհակալ է ամուսնուն, ով շատ է աջակցել իրեն ծննդաբերության ընթացքում: “Ծննդաբերության ողջ ընթացքում նա կողքս էր, նույնիսկ զուգարան չէր գնում:)’’,- ասել է մոդելը: Բալիկի ծննդից հետո Օրլանդոն շարունակում է օրինակելի հայրիկ լինել: Միրանդայի խոսքերով` ամուսինը փոխում է փոքրիկի տակդիրները, երբեմն էլ կերակրում նրան. “Բախտս բերել է: Որդուս համար ավելի լավ հայր չէի կարող նույնիսկ պատկերացնել’’: Միրանդան համեմատել է մայր լինելը մոդելի աշխատանքի հետ, պատմել երկու դեպքում էլ ծագող բարդությունների մասին. “Ես դեռեւս կրծքով եմ կերակրում փոքրիկիս: Այժմ ատամներ է հանում, օրինակ, երեկ ամբողջ գիշեր իր մահճակալի մոտ եմ լուսացրել: Նման պահերին նրան պետք է, որ կողքին լինեմ: Մայր լինելն այնքան էլ հեշտ չէ’’: Գեղեցկուհու խոսքերով` 9-ն ամսական Ֆլինն իր լավագույն ստեղծագործությունն է: Որդու շնորհիվ մոդելն ավելի ինքնավստահ եւ գեղեցիկ է զգում իրեն: Իսկ ծննդաբերությունից հետո կառուցվածքն անթերի պահելու գաղտնիք Միրանդան չունի. “Մի արգելեք ձեզ որեւէ բան ուտել: Որքան մեծ է արգելքն, այնքան ավելի շատ եք ուզում ուտել’’: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: