Օսկարակիր դերասանուհին որդի է ունեցել 2010 թվականին “Լավագույն դերասանուհի” անվանակարգում “Օսկար” մրցանակի արժանացած Նատալի Փորթմանը եւ իր փեսացու Բենջամին Միլպյեն ծնողներ են դարձել: 30-ամյա դերասանուհին որդի է ունեցել: Նատալիի փեսացուն “Սեւ Կարապը” ֆիլմի խորեոգրաֆն է. նրանք հանդիպել են հենց նկարահանումների ընթացքում:): Վերջին շրջանում Նատալի Փորթմանը հազվադեպ էր հայտնվում հանրության առջեւ` խոստովանելով, որ սնահավատ է, իսկ հղիությունը չափազանց անձնական երեւույթ է իր համար: “Եթե ինձնից կախված լիներ, տանից դուրս չէի գա: Բայց աշխատանք ունեմ ու դա էլ իմ կյանքի անբաժանելի մասն է”,- ասել է դերասանուհին: Զույգը դեռ գաղտնի է պահում նորածին որդու անունը:): Ի դեպ, մի քանի օր առաջ համացանցում են հայտնվել դերասանուհու մերկ լուսանկարները, որոնք արվել են 2000 թվականին: Նատալի Փորթմանը ամենահամեստ դերասանուհիներից մեկն է, եւ պապարացիներին հաջողվել է գաղտնի լուսանկարել նրան հանգստի ընթացքում:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.people.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: