×


“Նարեկ”

“Նարեկ”

Երբ հոգին էլ է պարում :) Կայացավ անսամբլի մենահամերգը Երեւանում ոչ միայն ջազ են լսում, այլեւ ջազ-մոդեռն ոճում գեղեցիկ պարում են:): Հունիսի 21-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում մենահամերգային նոր ծրագրով ներկայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության` AGBU-ի Նորքի հայորդյաց տան “Նարեկ” պարային անսամբլը: Narek Պարային երեկոն բացվեց Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետից “Սուսերով պար” ստեղծագործությամբ ու բեմականացմամբ: “Սայաթ-Նովա” մենապարով հանդես եկավ Մելինե Առաքելյանը, բացի հայկական ժողովրդականից, “Նարեկը”  բրազիլական, սերբական, իսպանական, արգենտինական, ռուսական, վրացական պարեր ներկայացրեց: Նորքի հայորդյաց տան “Նարեկ” պարախմբի գեղարվեստական ղեկավարը Արման Ջուլհակյանն է, փորձավարները` Մելինե Առաքելյանը, Վարդան Ղուկասյանն ու  Նելլի Մխիթարյանը: Narek “Նարեկ”-ը 250 օր պարում  է :) “Բարեկամություն” անսամբլի առաջատար պարողը չի հիշում` սա “Նարեկ”-ի որերորդ բեմելն է:): “Տարին 365 օր ունի,  դրանից 250-ը մեզ համար համերգային է: Միայն մենահամերգներ չենք տալիս, տարբեր անհատների հետ ենք համագործակցում, շատ միջոցառումների մասնակցում: Հյուրախաղերով էլ Միացյալ Նահանգներ, Կանադա եւ Ռուսաստան ենք մեկնել. մեզ Սփյուռքում են շատ ճանաչում”,- Bravo.am-ին ասաց Արման Ջուլհակյանը: Narek “Նարեկ” պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարը ելույթ չունեցավ:). “Սխալ կլիներ: Չեմ կարող ե´ւ ինձ տիրություն անել, ե´ւ անսամբլին: Ջազ-մոդեռն ոճում ենք ներկայանում` դասականն ու ջազը ներգրավելով հայկական, ժողովրդական պարերի մեջ: Ոչ մի գումար չեմ խնայում բեմական հագուստների համար, անգամ իմ սեփական միջոցները: Քանի որ նաեւ նկարչի մասնագիտություն ունեմ, թատրոնի ռեժիսոր եւ պարող բեմադրիչ եմ, մասնագիտություններս մեկը մյուսին լրացնում ու օգնում են: Թատրոնի ռեժիսոր լինելս օգնում է բեմը զգալ ու պարը գրագետ, ճիշտ բեմադրել, դասական պարը էլ ավելի կիրթ է ստացվում, նկարչությունն էլ օգնում է բեմական հագուստների ձեւավորում եւ դիզայն կատարել”,- նշեց Արման Ջուլհակյանը: Պարային երեկոն հայերից ոչ պակաս վայելում էին Շվեդիայից ժամանած հյուրերը:): Հունիսի 21-ին ամբողջ աշխարհում նշվում էր Երաժշտության տոնը, “Նարեկ”-ն այն պարերով լի էր դարձրել:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW