Երգչուհու եւ ֆուտբոլիստի “ավանդական” նշանադրությունը :) Նելլին, ով նախկինում հանդես էր գալիս “Հայեր” խմբում, օգոստոսի 16-ին դառնալու է Րաֆֆիի կինը:): Օգոստոսի 1-ին նշանված երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է` շատ երջանիկ է, որ իր սիրելին հանուն իրեն Մոսկվայից տեղափոխվել է Երեւան, եւ այս տարի ամուսնանալու մտադրությունը շուտով կիրականացնեն: Նելլին ու Րաֆֆին հասակակիցներ են, երկուսն էլ 25 տարեկան, նույնիսկ ծնվել են նույն ամսին՝ 10 օրվա տարբերությամբ: Երգչուհու ապագա ամուսնու ընտանիքը բնակվում է Մոսկվայում, նշանադրության առիթով ժամանել են Երեւան, այդ պատճառով էլ հարսանեկան արարողությունը եւս նշանակվել է օգոստոսին: “Ժամանակահատվածը կարճ է, բայց երկար ենք նախապատրաստվել: Համարյա ամեն ինչ հայկական ավանդույթների համապատասխան ենք արել, որովհետեւ մեր ընտանիքներն են այդպիսին: Մենք այնքան էլ չենք հետեւում ավանդույթներին, բայց հարսանիքի դեպքում որոշել ենք ինչքան հնարավոր է` հայկական անել: Նույնիսկ նշանդրեքին “մեր կոնյակ, ձեր կոնյակ” ասվածն էլ եղավ:)”,- պատմեց երգչուհին: Սամվել Գրիգորյանը` Նելլիի հարսանիքի թամադա :) Զույգի պսակադրությունը կկայանա Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո խնջույքը կշարունակվի ռեստորանային համալիրներից մեկում. “Հարսանիքը վարելու է Սամվել Գրիգորյանը, շատ կենացներ չենք խմի, փոխարենը շատ կպարենք:): Ուզում ենք տորթը կտրել բացօթյա տարածքում, կօգտվենք ամռան լայն հնարավորություններից:): Ժամը 22:00-ից հետո նախատեսել ենք ավանդական հարսանիքը վերածել դիսկոյի. կերգեն իմ ընկեր երգիչ-երգչուհիները, կնվագի դիջեյը, նաեւ փոքրիկ անակնկալներ կլինեն, հիմա չեմ պատմի, որ իմաստը չկորի: Ես ու Րաֆֆին էլ միմյանց համար ենք անակնկալ պատրաստել:)”: “Րաֆֆին ինձ համար վերադարձել է Երեւան”.Նելլի Նելլիի ընտրյալը՝ ֆուտբոլիստ Րաֆֆին, այժմ պայմանագրով աշխատում է “Արարատ” ֆուտբոլային ակումբում: Ամուսնությունից հետո զույգը կապրի Երեւանում, բայց չեն էլ բացառում, որ հետագայում կտեղափոխվեն Մոսկվա՝ մշտական բնակության. “Որտեղ Րաֆֆին, այնտեղ էլ` ես:): Ոչ մի խնդիր չունեմ, կարող եմ Հայաստանից դուրս էլ ապրել: Հաճախ ամիսներով բնակվել եմ հայրենիքիցս հեռու՝ քույրերիս մոտ, արդեն սովորել եմ: Որտեղ էլ լինեմ, կշարունակեմ աշխատել ու երգել”: Երգչուհին նշում է՝ Րաֆֆին իրեն մասնագիտական ամեն հարցում օգնում է, երգերն առաջինն է լսում, վատը նկատելու դեպքում՝ քննադատում. “Եթե իրեն ինչ-որ բան դուր չի գալիս, պարզ ասում է՝ չի հավանել: Իմ երգերն առաջին քննադատողը Րաֆֆին է, բայց դեմ էլ չէ, որ երգեմ: Չեմ հիշում մի դեպք, որ այդ հարցը քննարկած լինենք: Նա ինձ է հարգում, ես էլ՝ նրան: Չնայած էությամբ կարիերիստ չեմ, ուղղակի սիրում եմ երգել, կուզեմ հետագայում էլ շարունակել իմ սիրած գործը”: Զույգը ծանոթացել է դիզայներ-ոճաբան Վահան Խաչատրյանի միջոցով. “Րաֆֆին Վահանի ընկերներից է, ծանոթացել ենք Երեւանում, հետո երբ տեղափոխվեց Մոսկվա, մոտ մեկ տարի շփվել ենք հեռախոսով: Ինձ համար վերադարձել է Երեւան, որ կարողանանք ավելի շատ միասին լինել ու շփվել”: Նելլին` ջրահարս:) Նելլիի խոսքերով՝ հարսանեկան ողջ իրարանցումը, եկեղեցու, սրահի ձեւավորումն ու մյուս ատրիբուտների դիզայնը վստահել են Վահան Խաչատրյանին. “Նույնիսկ մենք չենք հասցրել այդքան մտածել մեր հարսանիքի մասին, ինչքան` Վահանը:): Հատուկ այս առիթի համար Իտալիայում թողել է իր գործերը, որ ներկա լինի ու իր ճաշակով իրականացնի հարսանիքը: Մեր ընկերոջը լիովին վստահում ենք”: Երգչուհու բեմական զգեստներով ու ոճով զբաղվող դիզայներ Վահանը նաեւ նրա հարսանեկան զգեստի հեղինակն է. “Սկզբում այլ տիպի զգեստ էի ուզում, բայց երբ վերջնական տարբերակը տեսա, հասկացա, որ գիտի՝ ինչ է ինձ սազում, երբեւիցե չի սխալվել: Ջրահարսի ոճի երկար սպիտակ զգեստ է, կարծում եմ՝ յուրօրինակ է ստացվել”: Ի՞նչ անակնկալ է պատրաստել զույգը միմյանց համար, ինչպե՞ս կանցնի հարսանեկան արարողությունը, եւ ինչպիսի՞ն կլինի Նելլին հարսի զգեստով, Bravo.am-ը դեռ կպատմի ու, իհարկե, լուսանկարներ կներկայացնի ;): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: