×


Նելլի եւ Րաֆֆի

Նելլի եւ Րաֆֆի

Նորապսակները դեռ չեն մեկնի մեղրամսի:) Երգչուհի Նելլիի ու ֆուտբոլիստ Րաֆֆիի` օգոստոսի 1-ին տեղի ունեցած նշանադրության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Նրանք 4 օր է` ամուսիններ են. Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել: Ներկայացնում ենք հարսանիքի մանրամասներն ու ֆոտոշարքը:): Nelli and Raffi Նորապսակները օրհնություն են ստացել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում. զույգը փոխանակել է ամուսնական մատանիները, մոմ վառել ու խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ բաց թողել երկինք: Պսակադրման արարողությունից հետո ուղեւորվելով փեսայի տուն՝  հարսն ու փեսան մեղր են համտեսել, ուսերին լավաշ են գցել, ափսեներն են կոտրել: “Իմ ափսեն չկարողացա  կոտրել, Րաֆֆին ինձ օգնեց:): Որքան կարողացել ենք, պահպանել ենք հայկական ավանդույթները, բայց, օրինակ, կարմիր խնձորի նահապետական ավանդույթը չենք պահպանել. ուղղակի չուզեցինք, շատ անձնական է”,- BRAVO.am-ին ասաց Նելլին: Nelli and Raffi Հարսանեկան արարողությանը ներկա են եղել զույգի հարազատները, ընկերները, շոու-բիզնեսի ընկերները` Մարիաննա Հովհաննիսյանը, Անուշիկ Ալավերդյանը, Նիկ Էգիբյանը, նախկին  “Հայեր” խմբից Ժակլինը, Աշան միացել են ռեստորանային խնջույքին: BRAVO.am-ին դեռ նշանադրության ժամանակ Նելլին տեղեկացրել էր, որ հարսանիքի թամադան Սամվել Գրիգորյանն է լինելու, իսկ իր զգեստի հեղինակը դիզայներ Վահան Խաչատրյանն է. “Զգեստն արդեն իմ սեփականությունն է: Պահելու եմ, որ երեխաներիս ցույց տամ, բայց չենք պլանավորում` քանի երեխա կունենանք, Աստված ինչպես կկամենա”: Nelli and Raffi Կարմիր ժապավեններով սպիտակ տորթերի վրա Նելլին ու Րաֆֆին են եղել՝  6 համարի մարզաշապիկով ու ֆուտբոլի գնդակով տղան եւ բարձրախոսով շիկահեր աղջիկը. “Տորթի գագաթին կարմիր զարդատուփի մեջ մատանի էր, որը խորհրդանշում էր մեր միասնությունը: Միասին իրականացրինք մեր մտահղացումը:)”: Նելլին ամուսնու համար իր հեղինակային նոր երգն է կատարել, որ կոչվում է  “Սիրտն իմ քեզ նվեր”: “Րաֆֆին երգից շատ հուզվեց, աչքերը լցրել էր: Մեր ընկեր Վահան Խաչատրյանն ու Րաֆֆին որոշել են այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել հարսանիքի հետաքրքիր կադրերով, կարծում եմ՝ շուտով եթերում կլինի”: Nelli and Raffi Հարսի պարը եւ առաջին վալսը բեմադրել էր “Արայի դանս շոու”-ի ղեկավար Կարենը. “Վալսը պարեցինք Նիկոլայ Բասկովի “Եղիր իմ կինը” երգի ներքո, որի ընթացքում առաջին անգամ խոսել ենք ամուսնությունից: Հրաշալի անցավ, նույնիսկ սպասվածից ավելին:)”: Նորապսակները դեռ չեն մեկնի մեղրամսի. “Րաֆֆին պայմանագրով աշխատում է “Արարատ” ֆուտբոլային ակումբում, իսկ առաջնությունը վերջանալու է նոյեմբերին: Այդ ժամանակ էլ կանցկացնենք մեղրամիսը”: BRAVO.am-ն ի սրտե շնորհավորում է նորապսակներին:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW