×


Նինո Կատամաձե

Նինո Կատամաձե

Երգչուհու երեւանյան մենահամերգը կայացավ Մարտի 21-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ համաշխարհային ճանաչում ունեցող վրացուհի էթնո-ջազային երգչուհի Նինո Կատամաձեի մենահամերգը: Չնայած` Նինոյին սխալ է միայն երգչուհի անվանել: Բեմի վրա նա նվագում է տարբեր երաժշտական գործիքներ` հարվածային, ստեղնաշարային, պարում է, զգում ու փոխանցում է երաժշտության յուրաքանչուր նոտան` ստեղծելով մի ինքնատիպ մոնոներկայացում: Արտիստ,  ում, ի դեպ, հաճախ հրաշագործ են անվանում :): Nino Katamadze Նինոն հանդես եկավ “Insight” խմբի հետ`կիթառահար Գոչա Կաչեիշվիլի, բաս-կիթառահար Ուչա Գուգունավա եւ հարվածային գործիքներ նվագող Դավիդ Աբուլաձե: Երաժիշտների ոճը ինքնատիպ էր. վարդագույն շապիկ, դասական կոստյում, փողկապ, ջինսեր, գլխարկ: Ինչ-որ բանով նրանց  ոճը “ACDC” խմբի կիթառահար Անգուս Յանգին էր հիշեցնում:): Նինո Կատամաձեն եւ “Insight” խումբը համագործակցում են 1999 թվականից: Հենց միասին 2002 թվականին նրանք մասնակցեցին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած “Վրաստանի օրեր” փառատոնին եւ մեծ ճանաչում ձեռք բերեցին Եվրոպայում: “Բարեւ ձեզ, ցավդ տանեմ, ո՞նց եք”,- Նինոն ողջունեց հայ հանդիսատեսին: Սկիզբը ջազ-ռոքային էր, այնուհետեւ երաժիշտները կոտրեցին ոճային բոլոր սահմաններն ու ներկայացրին իրենց նոր ալբոմը` “Red”-ը, որ թարգմանաբար կարմիր է նշանակում: Այսպիսով, Նինոն շարունակեց իր ալբոմների անվանումների գունային շարքը` “White” /“Սպիտակ”/, “Black” /“Սեւ”/, “Blue” /“Կապույտ”:): Nino Katamadze Նինո Կատամաձեի ելույթները հիմնված են իմպրովիզի վրա: Ի դեպ, 2010 թվականին նա մասնակցել է ամերիկացի հայտնի վոկալիստ եւ դիրիժոր Բոբի Մաքֆերինի` “Բոբբլ” իմպրովիզացիոն-օպերայի ռուսաստանյան բեմադրությունում: Շփումը ու երկխոսությունները հանդիսատեսի հետ անդադար են: Այսպես, օրինակ, դահլիճում նկատելով հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանին` Նինոն ասաց. “Ախր քեզ ու կնոջդ շատ եմ սիրում, Վահագ” :): 38-ամյա Նինոյին կարելի է էներգիայի կծիկ անվանել: Հավանաբար, պատճառը ծննդավայրն է` տաքարյուն Աջարիան: Համերգի ընթացքում նրան անհնար է պարզապես լսել. երաժշտության միջոցով նա դիպչում, շոյում ու զրուցում է դահլիճում նստած յուրաքանչյուրի հետ: Հանդիսատեսն էլ  զգում ու ընկալում էր նրան համերգի ընթացքում: Նա էլ իր հերթին, զգալով փոխադարձ էներգիան, բեմից իջավ դահլիճ: Շարունակելով երգել` նախ` նա գրկախառնվեց առաջին շարքում նստած աղջնակի հետ, այնուհետեւ ուղեւորվեց դեպի հետեւի շարքեր, շնորհակալություն հայտնեց նստածներին, ողջունեց, իր խոսքերով, արդեն սիրելի դարձած հանդիսատեսին: Իսկ բեմ վերադառնալու պահին մի հղի կնոջ հանդիպեց, ձեռքը փորին դրեց ու մի քանի վայրկյան միայն նրա համար երգեց: Nino Katamadze Առաջին վարդերը ստանալուց հետո Նինոն պատմեց, որ նախորդ օրը վարդերի մի չքնաղ փունջ է ստացել, ու պարզվեց` այն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից էր:):  Ի դեպ, վերջինս եւս ներկա էր համերգին: Հիշեցնենք` սա Նինո Կատամաձեի թվով երկրորդ համերգն է Երեւանում: Առաջին մենահամերգը տեղի էր ունեցել 2008 թվականին` հայկական ջազի 70-ամյա տոնակատարության շրջանակներում: Համերգը կազմակերպել էր “Շարմ Հոլդինգ” ընկերությունը`ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW