×


Նորո եւ Արմինա

Նորո եւ Արմինա

Երգիչը 5 տարի անց ուզածին հասավ:) Նորոն սիրելիին գրկելու ու արդեն աչքերի մեջ նայելով “սիրում եմ” ասելու համար ստիպված եղավ օվկիանոս կտրել:): Երգչի “սեր ու կարոտ” վիճակներում անցնող հինգ տարիներն այլեւս անցյալ են. հուլիսին Նորոն Գլենդելի “Սուրբ Կարապետ” եկեղեցու խորանի առջեւ Արմինային տեր լինելու ու այլեւս կնոջից երկար ժամանակով չբաժանվելու խոստում է տվել: Նորապսակները վերջերս են վերադարձել Հավայան կղզիներում անցնող իրենց մեղրամսից:): Bravo.am-ը կրկին օվկիանոսից այն կողմ հարցազրույց է անցկացրել: Նորոն սիրելիին աչքերի մեջ նայելով “սիրում եմ” ասելու համար օվկիանոս կտրեց:) Սիրո հետքերով… Նորո.- Սերը ինձ Հայաստանից տարավ, բայց ոչ ընդմիշտ: Արդեն հինգ ամիս է` Միացյալ Նահանգներում եմ: Նպատակով եկա, վերջապես հասա իմ ուզածին. ամուսնացա, արդեն փոքր ընտանիք ունեմ` ես եւ կինս: Կամաց-կամաց… Ինձ շատ լավ եմ զգում, շրջապատված եմ լավ մարդկանցով, ընկերական շրջապատ ունեմ: Բայց դե Հայաստանը ինձ համար ուրիշ տեղ է, ծնողներս այդտեղ են, ընկերներս էլ, շատ կապված եմ եղել հայրենիքիս: Մշտական բնակության չեմ եկել ԱՄՆ, անպայման կվերադառնամ: Նորոն ու Արմինան ամուսնացան հուլիսի 10-ին` Արմինայի ծննդյան օրը Սեր երգող կարոտած Նորոն:) Բոլոր երգերս կարոտի թեմայով են եղել. “Միայն մի սեր”-ից սկսած, Անի Քրիստիի հետ “Իրենք” դուետով վերջացրած: Արմինան գնաց, այդ օրվանից հինգ տարի չտեսա, կարոտեցի ու պոետ դարձա, երգեր գրեցի իր մասին, կատարեցի: Նորոյի ամենահավատարիմ երկրպագուհին:) Երգն ինձ համար շատ թանկ բան է, բայց կարիերան չի կարող ընտանիքից առավել լինել: Թեեւ չեմ էլ ուզում նույն հարթության վրա դնել. կինս շատ է ուրախանում իմ արվեստով, ամենաառաջին երկրպագուհիս է, իմ բոլոր երգերը նվիրված են իրեն, անգիր գիտի: Մինչ ձայնագրվելս անգամ գիտեր` ինչ երգ եմ երգելու. խոսքերն առանձին էի ուղարկում, երաժշտությունն` առանձին:): Այսքան ժամանակ լռում էի, բայց Ավետ Բարսեղյանը գիտեր ամեն ինչ ու “Միայն մի սերը” հենց Արմինայի համար է գրել: Նորո. “Երգն ինձ համար շատ թանկ բան է, բայց կարիերան չի կարող ընտանիքից առավել լինել” Նորոյի սիրո խոստովանությունը Կնոջս հետ ծանոթացել եմ տասներորդ դասարանում, երբ պարապում էի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու համար: Մի խմբակ էի հաճախում, ուր նաեւ Արմինան էր գալիս: Մենք շփվում էինք, ուղղակի լավ ընկերներ էինք, հետո շատ մտերմացանք: Ընդունվեցինք կոնսերվատորիա ու արդեն ամեն օր էինք տեսնվում, ժամերով զրուցում: Կինս շատ լավ քանոնահարուհի է, բայց այլեւս չի նվագում: Ինչ եկել է Միացյալ Նահանգներ, մոռացել է իր քանոնը, ուրիշ բիզնեսով է զբաղվում` գեղեցկության սրահում է աշխատում: Նորոյի ու Արմինայի պսակադրությունը Գլենդելի “Սուրբ Կարապետ” եկեղեցում Վեց տարի առաջ ամռանը:) Մի օր զգացի` առանց իրա չեմ կարողանում, պետք է սեր խոստովանեմ: Հրավիրեցի մեր շատ սիրելի “Առագաստ” ու ասացի` ինչքան եմ իրեն սիրում: Ընկերությանս առաջարկը դրական պատասխան ստացավ, հասկացա` սերս փոխադարձ է: Մի քանի ամիս անց մեր հարաբերությունները շատ լրջացան. ինքը մեր տուն էր գալիս, ես իրենց էի հյուր գնում: Նորո. “Այնքան էի խանդում, որ ասում էի` այսօր դաս չկա, կոնսերվատորիա մի արի, տանը մնա, կգամ, կտեսնեմ” Խանդոտ Նորոն Այնքան էի խանդում, որ ասում էի` այսօր դաս չկա, կոնսերվատորիա մի արի, տանը մնա, կգամ, կտեսնեմ: Լրջացավ, լրջացավ ու ծնողների հետ խորհրդակցելով` որոշեցինք նշանվել: Հիմա երկուսս էլ 24 տարեկան ենք, մեր նշանադրությունը կատարվել է տասնվեց տարեկանում: Ութ ամիս հետո մի օր ընկերուհիս տխուր եկավ. Միացյալ Նահանգներ էին մեկնելու: Գիտեի` օրերից մի օր գալու է այդ օրը. հայրն ու եղբայրը այնտեղ էին: Հինգը տարի չեմ կարողացել նշանածիս տեսնել: Շատ արցունք թափեց, բայց եթե մնար, պետք է ամուսնանայինք, իսկ մենք պատրաստ չէինք, փոքր էինք: Չորս անգամ մերժում, բայց ԱՄՆ դեսպանատան կողմից:) Չէի կարողանում Միացյալ Նահանգներ գնալ, չորս անգամ մերժեցին: Անցյալ տարի իրար Բաթումիում տեսանք: Մենք Երեւանից ընտանիքով մեկնեցինք այնտեղ, իրենք էլ ԱՄՆ-ից եկան: Անցյալ տարի զգացի` էլ չեմ կարող այդպես, Ամերիկա գնալու հույս չկար, ու 40 օր Բաթումիում մնացինք, Սեւ ծովի ափին լավ ժամանակ անցկացրինք: Արմինան Նորոյի ամենահավատարիմ երկրպագուհին է:) “Մեկ էլ տեսնեմ` սիրուն աղջիկ”:) Դիմավորելու պահն էր հուզիչ: Ես բաճկոնով, ծաղկեփնջով պետք է դիմավորեմ այն աղջկան, ում 5 տարի չեմ տեսել, այդ 15 րոպեն ինձ համար մի դար էր թվում, տարիներով դիմացել էի, մի քանի րոպեն չէր ստացվում, հուզվել էի, գնում-գալիս էի, ծնողներս ասում էին. “Այ տղա, հանգստացի:)”: Մեկ էլ տեսնեմ շատ սիրուն աղջիկ` բացարձակ չփոխված, ասես` աչքերս թարթեմ, իրեն տեսնեմ, եկավ, փաթաթվեցինք… Շատ հուզիչ էր, օդանավակայանում գտնվող մարդիկ էլ սկսեցին ծափահարել, ուրախանալ, զգացին, որ տղեն աղջկան երկար է սպասել:): Փաթաթվել էինք, չէինք կարողանում իրար նայել… Ինչքան էի սիրում, տանջվում: Հետո նորից ճանապարհեցի ու չգիտեի` երբ կտեսնեմ իրեն: Իմ կյանքը կարոտ է. բոլորն ասում էին` 6/8 երգի, ախր ես էդ սրտով չէի կարող դա երգել: 40 օր, 40 գիշեր:) Բաթումիում գտնվելու 40 օրը որոշեցինք այնպես անցկացնել, որ 5 տարվա տեղը հանենք, բայց շատ շուտ թռավ: Երկրորդ բաժանումն առաջին բաժանումից ծանր տարա: Մեր հանդիպումն ուժ տվեց, հասկացանք, որ նույնն ենք մնացել, իրար սպասել ենք: Նորո. “Հարսանիքին երգեցի “Սիրուններ միք նեղանա, որ ես իմ յարին եմ գովում” գուսանական երգը, կինս էլ մենապար պարեց” Ու հանկարծ… Մի քանի ամիս անց առաջարկ ստացա մասնակցել “Armenian Golden Star” մրցանակաբաշխությանը: Այս անգամ ավելի լուրջ էին փաստաթղթերս, ավելի վստահ, կայացած ու ինչ-որ բան արած մտա դեսպանատուն, թույլ տվեցին Ամերիկա մեկնել: Մի վայր, որ ինձ համար դարձել էր անհասանելի երազանք, երբ անցա, մտերիմներս ինձնից շատ էին ուրախացել, չէին հավատում: ԱՄՆ ուղեւորվեցի փետրվարի 12-ին դիջեյ Սերժոյի, Ալեն Սիմոնյանի, երգչուհի Եվայի հետ: Թողում էի իմ աշխարհը, գնում ուրիշ տեղ` նոր կյանք սկսելու, իմ առանձին ընտանիքն ունենալու: Գնաց, էլ չեկավ:) Այդ օրվանից հետ չեկա: Արմինայի դիմավորելու հերթն էր, իմ նշանածն եկավ առաջ, շատ հուզիչ էր, ու տեսանք Ամերիկայի լույսերը, շքեղ երկիր է: Գլենդելում ենք ապրում, ոնց որ Երեւանի Երրորդ մասը լինի, շատ ազատ երկիր է, ամեն ինչի հասնելու հնարավորություն ունես, երբեք հույսդ չի մեռնում: Սկզբում շատ շփոթված էի, մի երեք ամիս ուշքի չէի գալիս: Մրցանակաբաշխությանը արժանացա “Տարվա լավագույն ժամանակակից երգիչ” տիտղոսին, առաջին անգամ ներկայացրի նշանածիս. կարմիր գորգն իրար հետ անցանք:): Մի քեֆ, մի ուրախություն:) Մի քեֆ, մի ուրախություն Հարսանիքը հուլիսի 10-ին էր` իմ կնոջ ծննդյան օրը: Այստեղ մի տարի առաջ են սկսում պատրաստվել արարողությանը, մենք 5 ամսում հասցրինք: Շատ լավ անցավ: Ադաթներ կային, որ պահպանել էինք, անպայման ուզում էի խորանի մոտ սպասել, աներս էլ իր աղջկա ձեռքն ինձ հանձնի: Այդպես էլ եղավ: Սուրբ Կարապետ եկեղեցում պսակադրվեցինք: Տեր Հայրը իմացավ` երգիչ եմ, ավելի ուրախությամբ պսակադրեց:): Շատ գեղեցիկ էր Արմինեն հարսի զգեստով. Հիացած էի իր գեղեցկությամբ: Ռեստորանում էլ երգիչներ Արմեն Ալոյանը, Սամվել Սահակյանը, Պապին Պողոսյանը, Գոքոր անունով մի լավ կլարնետահար լավ ուրախացրին մեզ: Պետք է Շպռօտն ու Արմենչիկը ներկա լինեին, բայց զբաղվածության պատճառով չկարողացան գալ: Ծնողներս ներկա չէին, բայց շուտով կմիանան մեզ: Արմենչիկն էլ իմ հարսանիքի օրը Կանադայում համերգի էր, խոսեցինք, շնորհավորեց, ես էլ իրեն մաղթեցի լավ համերգ անցկացնել: Եթե Հայաստանում ամուսնանայի, բոլոր կոլեգաներս ներկա կլինեին: Տեր Հայրն օրհնեց նորապսակներին Նորոն իր հարսանիքին երգեց Նախ, պարի էինք գնում, շատ գեղեցիկ տանգո պարեցինք “Իմ ուզածին հասա” երգի ներքո: Վերջում բենդի հետ երգեցի “Սիրուններ միք նեղանա, որ ես իմ յարին եմ գովում” գուսանական երգը, կինս էլ մենապար պարեց: Ժամը 12-ին իր ծնունդը հայտարարվեց, շատ մեծ վարդագույն շուն նվիրեցի, շատ-շատ մեծ, տորթ կտրելու պահն էլ եղավ, մի խոսքով` մինչ ուշ գիշեր ուրախացանք: Եվ վերջապես, մեղրի պես քաղցր օրեր Հավայան կղզիներում:) Մեղրի պես քաղցր օրեր Հավայան կղզիներում:) Հաջորդ օրը մեկնեցինք Հավայան կղզիներ: Լաս-Վեգասում եղել էի, իսկ դա honeymoon` մեղրամիս անցկացնելու համար շատ գեղեցիկ վայր է: Մեզ դիմավորեցին, ծաղիկներով պսակ մեր գլխին գցեցին, շատ ռոմանտիկ վայր էր: Մի շաբաթ առաջ ենք վերադարձել, հիմա զբաղվում եմ իմ կարիերայով: Չեմ դադարի երգել կարոտի մասին, որովհետեւ եկա, նշանածիս հասա, բայց թողեցի Երեւանս, ընտանիքս, ընկերներիս, տունս, մնում է մի ուրիշ ուզածիս հասնեմ… Կինս էլ է շատ ուզում վերադառնալ, Երեւանը մեր սիրո քաղաքն է: Նորոն ու Արմինան հիանալի ժամանակ անցկացրին Հավայան կղիներում Շուշան Պետրոսյան եւ Նորո. կարոտի մասին դուետ:) Շատ շուտով անակնկալ է լինելու դուետի տեսքով: Շուշան Պետրոսյանի հետ “Շուտով” -ն ենք կատարելու: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Կարոտի մասին երգ է. կարոտ ընտանիքի, հայրենիքի, կնոջ, բակի, քաղաքի հանդեպ: Շուշանի հետ առաջին անգամ եմ համագործակցում, երկուսս էլ հավանում ենք երգը: Տեսահոլովակի համար էլ ես այստեղ կնակարահանվեմ, Շուշանը` Երեւանում, կլինի իսկական կարոտի ու տարածության մասին երգ, օվկիանոսով բաժանված երգ: Շուշան Պետրոսյանն էլ էր ուզում հարսանիքիս գալ, երբ խոսում էինք, ասաց. “Չբռնե՞մ Արմանի հետ գամ”:): Բարեւում եմ, իրենց ընտանիքը շատ եմ սիրում, շատ-շատ լավ մարդիկ են: Նորո. “Կարոտ է մեր սերը, միշտ իրար կարոտում ենք: Սկսեցի կարոտի իմաստը հասկանալ, երբ սիրեցի իրեն” Նորոյի ու Արմինայի սերը Կարոտ է մեր սերը, միշտ իրար կարոտում ենք: Սկսեցի կարոտի իմաստը հասկանալ, երբ սիրեցի իրեն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Նորոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW