×


Սարգիս Վիրաբյան

Սարգիս Վիրաբյան

“Երկար ոտքերի ու շքեղ կրծքերի պակաս չունեմ” Նրա առջեւ աղջիկները մերկանում են, իսկ ինքն ամենաէրոտիկ օրգանները համարում է աչքերը: Արդեն երկու տարի է` Սարգիս Վիրաբյանն իրեն նվիրել է մերկությունը մաքուր ձեւով ներկայացնելուն: ““Նուդ” ոճը երկու ուղղվածություն ունի` էրոտիկ` գրգռելու նպատակ ունեցող “փլեյբոյական”  կոմերցիոն լուսանկարներ, որը, ի դեպ, պոռնոգրաֆիան չէ, եւ արվեստի ճյուղ “Nude Art”-ը: Վերջինի նպատակը դժվարանում եմ սահմանել. ցանկացած արվեստագետ իր պատասխանն ունի: Ընդամենը Ալբեր Քամյուի խոսքերը մեջբերեմ. “Արվեստը հորինել ենք մեր կյանքն իմաստավորելու համար”: Լուսանկարչությունը կյանքս հետաքրքիր անցկացնելու միջոց է”,- նշում է լուսանկարիչը: Bravo.am-ը Սարգիս Վիրաբյանի հետ “մերկ” լուսանկարչությունից է զրուցել:): Նրա խոսքերով` մերկ լուսանկարները  հայուհիների ութսուն տոկոսի իրականացրած հենց առաջին ֆոտոսեսիայի արդյունքն են: "Sargis - Դու էրոտիկա՞ ես վաճառում, թե՞  “նուդ-արտն” ես ընտրել: - Էրոտիկ “նյու”-ն ինձ որպես լուսանկարիչ ընդհանրապես չի հետաքրքրում, միայն որպես տղամարդու: Փորձում եմ “Nude Art”-ով զբաղվել, այն համարում եմ ստեղծագործական, ոչ կոմերցիոն նախագիծ: Հայաստանում ձեւավորված շուկա չկա, որ աշխատանքներս վաճառեմ: Անգամ համացանցի շնորհիվ վաճառածներս հայկական, կոլորիտային նկարներ են` “Մասիս սար”, “Հայերի երթ”: Տասը տարվա լուսանկարչական փորձ ունեմ: Երեւանում երկու անհատական ցուցահանդես եմ անցկացրել, առաջինը 2007-ին էր` “Միայն եռագույն” խորագրով, 2008-ին էլ ներկայացրի “Ելք դեպի քաղաք” Երեւանը ներկայացնող շարքը` առանց մայրաքաղաքի բրենդային հրապարակի եւ Օպերայի: Աֆիշային շներ էին. մեր քաղաքի առաջին դեմքերը շներն են: - Երեւանի կոլորիտի մեջ “նյու” ոճի նկարներ չե՞ն մտել: - Ընդամենը երկու տարի է` այդ ոճում եմ նկարում, բայց վերոնշյալ շարքում մի ստվերային աղջիկ կա:): - Ո՞վ է նա, որ առաջինը մերկացավ քո առջեւ: - Գեղարվեստի ակադեմիայի բնորդուհիներից էր: Հինգ տարի առաջ էր ու այն միակ անգամը, որ լուսանկարելու համար վճարել եմ մոդելին: Աշխատանքս խմբակային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրի. արձագանքները դրական էին: Հիմա շաբաթ չկա, որ “նյու” ֆոտոսեսիա չունենամ, անգամ պատվերները բաց եմ թողնում, “նուդ-արտ”-ով զբաղվելու համար: " - Հայաստանում հե՞շտ է մերկանալու պատրաստ անձանց գտնել: - Ինձ լուսանկարչության այս ոճը հետաքրքրում է հենց իր բարդությամբ: Իսկ մեր պայմաններում առաջնային խնդիրը հենց նկարվել ցանկացող մեկին գտնելն է: Ես այդ խնդիրն արդեն չունեմ, անգամ կատակով ասում եմ` Երեւանի կեսին նկարել եմ:): Շատ-շատերին եմ նկարել: - Բնորդներդ ովքե՞ր են: - Նկարչուհու եմ լուսանկարել, հաշվապահի, բանկի փոխտնօրենի, երաժիշտների… Գինեկոլոգ մոդել էլ եմ ունեցել, մեկն էլ պետական կառույցի աշխատող էր, ով որոշեց չասել պաշտոնը: Գուցե ոստիկան էր:): Մեծ մասամբ պրոֆեսիոնալներ չեն, չնայած` ում նկարում եմ, մոդել եմ համարում: - Մոդելներիդ շարքում մարմնավաճառներ չկա՞ն: - Անկեղծ ասած` մարմնավաճառի եւ մերկապարուհու երբեք չեմ նկարել: Առաջինների հետ շփում չունեմ, մերկապարուհիներից ցանկացածին էլ որ դիմեի, կհամաձայնեն: Բայց ես “նուդ-արտ”-ով եմ զբաղվում, ինձ հետաքրքիր է մարդու տեսակը: էրոտիկ “նյու” նկարեի` շքեղ կրծքերի, երկար ոտքերի կարիք կունենայի, չնայած` հիմա էլ պակաս չունեմ: Եթե առաջարկում են մեկին լուսանկարել, առաջին հարցս վերաբերում է վերջինի նորմալ մարդ լինելուն: Բնույթով ավելի փակ եմ, եթե ծանոթանալիս մեկը վուլգար խոսի, իրեն չեմ նկարի: " - Ինչո՞ւ ես վիրավորվում, երբ նկարներդ “sexy” են անվանում: - Վիրավորական է հնչում: “Sexy” կարելի է անվանել գլամուրային լավ լուսանկարը, իմ ներկայացրածը այլ բան է: Պրիմիտիվ էրոտիկան ամենավատ բանն է ինձ համար, լուսանկարչության մեջ պոռնոգրաֆիային ավելի նորմալ եմ վերաբերում: Թեթեւ էրոտիկան Ռուսաստանում է շատ տարածված: Որպես լուսանկարիչ դրան ահավոր դեմ եմ, որպես տղամարդ` ոչ:): - Գեղեցիկի եւ գռեհկության սահմանները ինչպե՞ս ես որոշում: - Երբեք չեմ վախենում “պոզաներից”: Ամենաանշնորք դիրքից կարելի է արվեստի գործ ստանալ: Իմ չափը գիտեմ: Իրականում, օրինակ, մոդելի ոտքի դիրքը ցանկալիից մեկ սանտիմետր այն կողմ լինի, լուսանկարը կարող է պոռնոգրաֆիկ դառնալ: Բայց եթե սահմանափակումներ էլ դնես, կկաղապարվես, թեթեւ էրոտիկա կստացվի: Արվեստում ցանկացած կաղապարվածություն ամենավատ երեւույթն է: " - Դժվար չէ՞ մերկ կանանց նկարելիս գայթակղությանը դիմանալ: - Նախ` ամեն մարմին ինձ չի գրգռում, բայց, իհարկե, դժվար է. նորմալ տղամարդ եմ: “Նուդ-արտ”-ով զբաղվելու իմ ինքնաարդարացումը հետեւյալն է. աշխարհը հեղեղված է պոռնոգրաֆիկ աղբով, եթե կարողանաս մերկությունը մաքուր ձեւով ներկայացնել, արդար գործ կանես: Միակ բանը, որի պատճառով կդադարեմ “նյու” նկարել, աղջիկների ֆոտոսեսիայից ուշանալն է:): Երկու տարվա մեջ մեկը ճիշտ ժամանակին չեկավ: - Իսկ կնոջը ի՞նչն է մղում ֆոտոխցիկի առջեւ մերկանալ: - Դրա պատասխանը չունեմ: Շատերն ասում են` երբեւէ չեն մտածել մերկ լուսանկարվելու մասին մինչ իմ աշխատանքները տեսնելը: Ցանկանում են իրենց լուրջ, պրոֆեսիոնալ նկարից էսթետիկական հաճույք ստանալ: - Աշխատանքներումդ մոդելների դեմքը հիմնականում չի երեւում: Ինչպե՞ս են կարգավորվում անձի գաղտնիության, լուսանկարների օգտագործման, տարածման հարցերը: - Մենք պայմանագիր չենք կնքում. փոխադարձ վստահության վրա է նկարահանումը կայանում: Շատ քիչ մարդիկ են բարձրաձայնում, որ մերկ նկարվել են: Մի անգամ է եղել, որ թույլ չեն տվել տարածել նկարները. այլեւս այդ մոդելի հետ չեմ աշխատում: Ես բոլորին ասում եմ` ինչու եմ լուսանկարում: Հավանաբար 2011-ին կկայանա “Armenian Nude Face Off” խորագրով “նյու” ոճում իմ առաջին անհատական ցուցահանդեսը: Անվանման չակերտները չեմ բացի. հայ կնոջ դեմք չունենալու հետ է կապված: Բայց ասեմ, աղջիկներ կան, որ դեմքը չեն փակում, բայց ես չեմ ուզում կադրում աչքեր լինեն. դա շատ էրոտիկ է: " - -“Մերկ” նկարահանումները ինչքա՞ն են տեւում եւ ի՞նչ նրբություններ կան: - Մոտավորապես երկու-երեք ժամ: Մինչ նկարահանումները անպայման զրուցում ենք, քննարկում ընթացքը: Այն մոդելին վստահություն է տալիս, ինձ էլ` նոր գաղափարների իմպուլսներ: Նկարահանման ընթացքը նույնն է, պարզապես ես եմ շատ լարվում: - Կազմվածքների տարբերությունը դժվարություններ առաջացնո՞ւմ է: - Թմբլիկ, մեծ կրծքերով աղջիկներին է դժվար նկարելը: Լույսերն են շատ օգնում: Պարտադիր չէ լրիվ մերկությունը ցուցադրել, կարեւորը մարմնի մասերի վրա ճիշտ շեշտադրումներ կատարելն է: - Խորհուրդ տալի՞ս ես` ֆոտոսեսիայի ժամանակ ինչպիսի ներքնազգեստ հագնել կամ աքսեսուարներ կրել: - Կրծքկալը ինձ համար “գլամուրի” էլեմենտ է, որ երբեք աշխատանքներումս չեք տեսնի: “Գլամուրը” ընդունում, հարգում եմ, բայց բնույթով “անտիգլամուր” եմ: - Ի՞նչ պայմաններում ես անմահացնում մերկությունը:): - Գառնիում եմ լուսանկարել, Սեւանում, Բուսաբանական այգում… Կարող է դատե՞ն:) (կատակում է): Հիմնականում տաղավարային ֆոտոսեսիաներ եմ իրականացնում, ինչն ավելի դժվար է: "Sargis - Մոդելներին լուսանկարելիս վերջինների պահվածքում կաշկանդվածություն զգում ե՞ս: - Շատերի մեջ` այո: Նշում են` առաջին անգամ են տղամարդու առջեւ մերկանում, կույս են: Տասնութից քառասուն տարեկանների լուսանկարել եմ: Տարիքով կինը կարծում է` տղամարդը բարեւ է տալիս, ուրեմն սեքս է ուզում, ջահելի մտքով նման բան չի անցնում: - Որոշ լուսանկարներումդ մերկ գեղեցկուհիները մի քանիսն են: Ինչո՞վ է դա պայմանավորված: - Լեսբուհիներ չեն, թեեւ ինձ շատ հետաքրքիր կլիներ նմաններին էլ լուսանկարել: - Իսկ ինչո՞ւ տղամարդկանց չես լուսանկարում “նյու” ոճում: - Տղամարդու մարմինը ինձ հետաքրքիր չէ: Մարդուն նկարելիս, անկեղծ լինենք, ինչ-որ տեղ պետք է ցանկանաս: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ մերկ տղամարդկանց նկարողները հիմնականում բիսեքսուալներ են: Գիտես` ինչքան են սոցիալական ցանցերում տղաներն ինձ գրում` իմանալով, որ “նուդ” նկարիչ եմ: Նրանց միանգամից սեւ ցուցակ եմ գցում:): - Այդ դեպքում աշխատանքներումդ հետերոսեքսուալ մերկ զույգ կա՞: - Մի անգամ լուսանկարել եմ. նշանածներ էին, հետո ամուսնացան: Սիրում էին իրար… Ամենահաճելի բանը սիրող զույգեր նկարելն է: " - Ի՞նչ տեսարան է: - Պարային: Սեռական կոնտակտ չեմ ուզում նկարել, դա լրիվ այլ բան է: Ես հայ տղամարդ եմ: - Քո իրականացրած նկարահանումներից շատե՞րն են մոդելի հետ սեռական հարաբերությամբ ավարտվում: - Լուսանկարվողներից շատերն ամուսնացած են, ընկեր ունեն… Կարծում եմ` դա կվնասի մասնագիտությանը, տվյալ դեպքում լուսանկարն ավելի կարեւոր է: Առհասարակ պրոֆեսիոնալ լուսանկարչությունում դա չկա: Բայց ես ամուսնացած չեմ, ընկերուհի չունեմ, եթե նման բան լինի էլ, հնարավոր է ամուսնանանք արդյունքում: Երկու տարվա մեջ շատերի մարմինն է ինձ դուր եկել, բայց մեկն է ինձ հրապուրել ու սիրահարվել եմ: Նոր բան եմ ասում:): Ես ահավոր հայկական մտածելակերպ ունեմ: - Թե՞ չունես:): - Ինձ համար “նյու”-ն նորմալ երեւույթ է: Ռաբիզների համար մարմնավաճառի եւ մոդելի միջեւ տարբերություն չկա: Կարծում են` մերկ նկարվողը բարոյականությունից զուրկ է: Բայց բարոյականությունը դրա մեջ չէ, այլ մարդուն չվնասելու: Իսկ վնասողները, խաբողները հենց այդպես արտահայտվող տղամարդիկ են հիմնականում: " - Մոդելները շատ են բողոքում իրենց տղամարդուց: - Շատ: Լուսանկարչությամբ զբաղվելու իմ իրական պատճառը երեւի հենց կնոջը հասկանալ փորձելն է, կին առեղծվածը բացահայտելը: Մեկ-մեկ հիասթափվում եմ նրանցից. հայուհիները սիրում են ճնշված լինել, կիրթ աղջիկներ եմ տեսել, որ ցանկանում են տղամարդը իրենց հսկի: - Լուսանկարելու առաջարկով գայթակղելը բավական կիրառելի է լուսանկարիչների կողմից: Նմանատիպ շատ պատմություններ են շրջանառվում: - Այո, միջոց է: Աղջիկների վրա էլ եմ ջղայնանում: Միայն “նյու”-ի մասին չէ խոսքը: Ցանկացած առաջարկի համաձայնում են. արդյունքը կարող է վատ լինել: - “Նյու” ոճում աշխատանքներդ տղամարդկանց կողմից գնահատվու՞մ են: - Ես նկարում եմ կանանց համար: Կարծում եմ` իմ լուսանկարները կանայք ավելի շատ են հավանում: - Նկատի ունես` տղամարդիկ պրիմիտիվ էրոտիկայի սիրահա՞ր են:): - Հավանաբար: Իմ արվեստը գնահատողները մեծ մասամբ ինտելեկտուալ կանայք են` լուրջ մասնագիտության տեր: Կանայք ավելի դրական են արտահայտվում, քան տղամարդիկ: Չգիտեմ` ինչպես այդ երեւույթը բացատրել:  /Bravo.am/ Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW