×


Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան

Դիրիժորը ղեկավարել է Մակեդոնիայի նվագախումբը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը մասնակցել է ''Օհրիդյան ամառ'' փառատոնին: Մակեդոնիայի Օհրիդ քաղաքի անտիկ թատրոնում օգոստոսի 4-ին տեղի ունեցած համերգի ժամանակ նա ղեկավարել է Մակեդոնիայի օպերայի եւ բալետի նվագախումբը: Sergey Smbatyan Համերգին ելույթ է ունեցել նաեւ ''21-րդ դարի տենորներ'' ռուսական երաժշտական նախագիծը, որի կազմում ներառված են մոսկովյան թատրոնների մեներգիչներ: Երեկոյի ընթացքում հնչել են Ստրոսի, Պուչինիի, Ռոսսինիի, Ալբինոնիի, Վերդիի, Տոստիի եւ Ռոդրիգոյի ստեղծագործությունները: Ամենահայտնի` շուրջ 60-ամյա պատմություն ունեցող եվրոպական ''Օհրիդյան ամառ''  փառատոնի կազմակերպիչները պաշտոնապես հրավիրել են Սերգեյ Սմբատյանին` որպես հրավիրյալ դիրիժորի: Makedonia Փառատոնի  կազմակերպիչները նշել են, որ Սերգեյ Սմբատյանը պատկանում է երիտասարդ սերնդի պրոֆեսիոնալ դիրիժորների խմբին, ում հաջողվել է  հասնել հաջողությունների միջազգային ասպարեզում: Նշենք նաեւ, որ Սերգեյ Սմբատյանը շարունակում է իր ուսումը Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում: Նա համագործակցում է միջազգային կարգի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Դենիս Մացուեւը, Մաքսիմ Վենգերովը եւ այլք: ''Օհրիդյան ամառ''  փառատոնը մեկնարկել է հուլիսի 12-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 20-ը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW