×


Սյուզան Մարգարյան

Սյուզան Մարգարյան

Կայացավ «Նոր տարի» ձայնասկավառակի շնորհանդեսը:) Դեկտեմբերի 18-ին կայացավ Սյուզան Մարգարյանի «Նոր տարի» ձայնասկավառակի շնորհանդեսը: Bravo.am-ը ձեզ ներկայացրել է ձայնասկավառակի պատրաստման ընթացքը, պատմել, որ ամանորյա երգերի երաժշտության ու խոսքերի հեղինակը Սիրուշոն է: Նրա հիմնած «Սիրուշո Production»-ը զբաղվել է ձայնասկավառակի պրոդյուսինգով: Hrachya Harutyunyan & Syuzan Margaryan Սյուզան Մարգարյան. «Պնդեց, որ ես երգեմ» Սյուզան Մարգարյանը 2010 թիվը ստեղծագործական ու աշխատանքային բուռն տարի է համարում. «Մի քանի օր առաջ եմ վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էի մեր երգիչների ու նվագախմբի հետ «70-ականների Երեւանը» նախագծով: Լոս-Անջելեսում երկու հրաշալի համերգ ունեցանք: Տարին լեցուն էր նկարահանումներով, համերգներով, իհարկե, «Նոր տարի» ձայնասկավառակի ստեղծմամբ»: «Սիրուշոյի ձայնով նախնական տարբերակը լսելուց հետո առաջին ռեակցիաս այն էր, որ ասացի` բայց քեզ պես լավ չեմ կարողանա կատարել ու մատուցել երգերը::) Իհարկե, պնդեց, որ ես երգեմ, իր նվերն էր Նոր տարվա նախաշեմին: Դեռ միայն մեկ տեսահոլովակ ենք նկարահանել, կարծում եմ, մյուս երգերն էլ հետագայում տեսահոլովակ կունենան: Լավ արձագանքներ եմ լսում, որի համար ուրախ եմ», - ասաց Սյուզան Մարգարյանը: CD Սիրուշո. «Ձայնասկավառակն Ամանորին ընկերներիս նվիրելու լավ տարբերակ է» Երգերի հեղինակը` Սիրուշոն նշեց, որ ուզում էր երգերն անպայման լսել իր մայրիկի կատարմամբ. «Երգերը գրելիս միանգամից պատկերացրել է կատարողին: Նոր տարվա մասին երգերը բոլոր սերունդների համար են, նման պատասխանատվությունը կարող էի վստահել միայն մայրիկիս: Մեր աշխատանքային անձնակազմը եւ անծանոթ մարդիկ, երբ լսում են երգերը, բարության եւ ջերմության շունչը զգում են: Երգերը գրելու ընթացքում, կարծես, եղնիկներ, Ձմեռ պապիկներ էին անցնում առջեւովս, Ամանորի հետ կապված հուշեր էին արթնացել:)»: Սիրուշոն կարծում է` յուրաքանչյուրն իրեն գոնե մեկ հոգեհարազատ երգ կգտնի.  «Երգերը տարբեր իրադարձությունների մասին են, որոնք կապվում են Նոր տարվա հետ. ինչպես ենք զարդարում եղեւնին, ինչպես է գեղեցկանում Երեւանը նախատոնական օրերին, կան մանկական երգեր, ակումբային միքս, պարային ռիթմեր: Ցանկանում էի, որ հայերեն լեզվով Նոր տարվա երգեր ունենանք, երեխաներն էլ մանկապարտեզներում, դպրոցներում արտասահմանյան երգերի փոխարեն հայերեն երգեն, թեեւ բոլոր տարիքի մարդկանց համար են, միայն մանկական չեն: Այս ձայնասկավառակը նաեւ Նոր տարուն ընկերներիս նվիրելու լավ տարբերակ է»: :) Sirusho & Levon Qocharyan «Փորձում եմ նոր տարին միշտ ընտանիքիս եւ ընկերներիս հետ անցկացնել: Կարծում եմ` ընտանեկան ջերմ տոն է, միշտ հուզվում եմ Նոր տարվա գիշերը: Արդեն ինքս պատկերացնում եմ` ձայնասկավառակից որ երգերն եմ լսելու մինչ ժամը 24:00-ը եւ դրանից հետո»,- նշեց երգչուհին: Քրիստինե Պեպելյան. «Սյուզանը ցանկացած տեսակի առիթներից դուրս է» Քրիստինե Պեպելյանն Ամանորն անց է կացնելու Լոնդոնում, վերջերս համերգներով եղել է Բեյրութում եւ Սանկտ Պետերբուրգում: Երգչուհին նշեց, որ երկրից բացակայելու պատճառով դեռ չի լսել ձայնասկավառակի երգերը, բայց իր համար սիրելի երգեր անպայման կառանձնացնի:). «Շատ միջոցառումների, շնորհանդեսների, փարթիների համարյա ներկա չեմ լինում, բայց Սյուզան Մարգարյանը ցանկացած տեսակի առիթներից դուրս է, որովհետեւ ինձ համար շատ սիրելի անձնավորություն է. մեզ կապում է երկար տարիների ընկերությունը: Որեւէ անձնական վերաբերմունք չունեմ մյուս կոլեգաներիս նկատմամբ, պարզապես սերս շատ մեծ չէ ներկա լինելու նմանատիպ միջոցառումներին»,- ասաց Քրիստինեն: Qristine Pepelyan Անդրե. «Ես, Վարդուհին, Սիրուշոն միշտ իրար հետ էինք, Սյուզանն էլ մեր «մաման» էր»:) Անդրեն նշեց, որ իր գործընկերին հարգում է, բայց բոլորին իր ընկերները չի համարում. «Իրենց ընտանիքով ինձ այնքան հարազատ են, որ չէի կարող չգալ ու ինքս չշնորհավորել: Սիրուշոյի եւ Սյուզանի կերպարներում միշտ բարություն ու կանացիություն կա: Գիտեք, մեր ընկերական եռյակն ունեինք:). ես, Վարդուհի Վարդանյանը, Սիրուշոն միշտ իրար հետ էինք համերգներին, Սյուզանն էլ մեր «մաման» էր»,- հուզմունքով հիշեց Անդրեն: Անդրեն ամանորյա տեսահոլովակ կամ ձայնասկավառակ ունենալու ցանկություն չունի. «Տարիներ առաջ Երգի թատրոնում մանկական ներկայացումներ ունեինք, որոնք Նոր տարվա շրջանում խաղում էինք, բայց ինքս հատուկ երգ չունեմ, միգուցե տարիներ հետո, երբ երեխաներ կունենամ, կերգեմ Ամանորի մասին: Մի անգամ Ձմեռ պապիկի շորեր հագա,  Զառա Բաբայանն էլ` Ձյունանուշի, պետք է Երգի թատրոնում մեր ընկերներից մեկի երեխային ուրախացնեինք, բայց անակնկալը չստացվեց, որովհետեւ փոքրիկն ինձ ճանաչեց»: :) Andre & Ani Երգիչը հաջորդ տարի ցանկանում է երեւանյան «Անդրենալին» մենահամերգն իրականացնել, նշեց, որ շատ աշխատելու դեպքում ակնկալիքները կարդարացվեն. «Վերջին 4 տարին Հայաստանում չեմ դիմավորել Նոր տարին, Միացյալ Նահանգներում եմ եղել, բայց այս անգամ Երեւանում մեր տանը կնշեմ, որովհետեւ կարոտ եմ ընտանեկան ջերմությանը: Նոր տարվա գիշերը համերգների չեմ մասնակցելու»,- ասաց նա ու պատմեց իր հիշարժան Նոր տարվա մասին. «Երբ 1998-ին ծնողներս դեռ Ստեփանակերտում էին բնակվում, որոշել էի գնալ ու Ամանորը նրանց հետ անցկացնել: Շարժվող վերջին ավտոբուսի մեջ հազիվ տեղավորվեցի, որի մեջ արդեն ազատ տեղ էլ չէր մնացել, բայց Երասխում մեքենան փչացավ, սարքելուց հետո մի անգամ էլ Սիսիանում փչացավ, այդպես Նոր տարվա գիշերը Սիսիանի սարերում անցկացրի, բայց վատ չէր, հետաքրքիր ու հիշվող էր:)»: «Հայկական ձայնասկավառակի բացը Սյուզանը լրացրեց». Զառա Բաբայան «Նոր տարվա մասին շատ-շատ երգեր կան, բայց հայկական ձայնասկավառակի բացը Սյուզանը լրացրեց: Համոզվեցի, որ հոգով երիտասարդ մարդիկ նաեւ երիտասարդ են երեւում, Սյուզանն էլ լավ օրինակ է, կարծես 10-15 տարով երիտասարդացած լինի»: Տոնածառի տեսքով տոնական տորթը Զարուհի Բաբայանը Նոր տարվա գիշերը չի երգելու. ընտանիքի հետ է դիմավորելու Ամանորը. «Ավանդույթ է դարձել Տարեմուտին լինել ընտանեկան միջավայրում, թեկուզ ոչ տանը: Այս տարի մտածում ենք Նոր տարին ընտանիքով դիմավորել Հայաստանից դուրս: Շատ տարիներ համերգների եմ մասնակցել, նույնիսկ Իրանում եմ անցկացրել, բայց վերջին տարիներին չեմ աշխատում»,- ասաց երգչուհին: Շնորհանդեսին ներկա հյուրերը շնորհավորեցին երգչուհուն, վերջինս էլ չմոռացավ կտրել տոնածառի տեսքով տոնական տորթը եւ շնորհակալություն հայտնել ներկաներին::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW