“Ես դեռ կվերադառնամ” Սոնա Շահգելդյանը հուզված վերջին փորձերն էր անում ետնաբեմում, նրա հետ աշխատող անձնակազմը՝ վարսահարդարը, ոճաբանը, դիմահարդարը, վերջին շտկումներն էին անում, որ երգչուհին իր առաջին մենահամերգը տա:): Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 13-ին կայացել է Սոնա Շահգելդյանի մենահամերգը, հնչեցել են խոստացված դուետները, երգչուհին երկու ժամից ավելի երգել է բենդի նվագակցությամբ: Սոնան համերգը բացել է “Վերեւ նայիր” երգով ու խոստացել, որ հանդիսատեսը դժգոհ չի հեռանա. “Կարծում եմ՝ ստացված համերգ կունենամ, շատ սիրում եմ ձեզ”: Երգչուհին սեր է անընդհատ խոստովանել հանդիսականներին: Առաջին մենահամերգն երգչուհին բաժանել էր երեք հատվածի, երեք անգամ էլ զգեստափոխվեց: Ինչպես BRAVO.am-ին նախօրոք ասել էր Սոնան, համերգը նոն-ստոպ էր, եւ միայն զգեստափոխվելու ընթացքում երաժիշտները ջազային երաժշտություն են հնչեցրել, Սոնա Շահգելդյանն էլ խոստացել է, որ նորից ետ կգա. “Ես դեռ կվերադառնամ:)”: Երեկոյի առաջին մասում երգչուհին կատարել է իր երգացանկի երգերը՝ “Դեպի երկինք”, “Քեզ կնվիրեմ”, “Չեմ ուզում”, որը նվիրված էր հեղինակի որդու հիշատակին, “Աշուն, ձմեռ, գարուն”, “Կորուստ, թե գանձ”, “Վոկալիզ” ու այլ երգեր: Երկրորդ հատվածում Սոնա Շահգելդյանը ջազային ռիթմերի ու կերպարի մեջ էր. “Tell me”, “Baby Come to Me”, “Say No More” անգլալեզու երգերը հնչել են իր կատարմամբ: Սեւազգեստ Թինա Քեյն էլ պարային ակրոբատիկ համարով է ելույթ ունեցել: Իսկ երրորդ բաժնում հնչել են Կոմիտասից մինչեւ ժողովրդական շարան: Անդրանիկ սարկավագի հետ “Գքելեր” պարային պոպուրին թեժացրել է մթնոլորտը:): Երգչուհու ցանկությամբ` իր առաջին մենահամերգին իր հետ “Մեր սիրո աշունը”, “Ձյուն” երգերը կատարել ու նվագակցել է Ռուբեն Հախվերդյանը: “Շատ սիրում եմ էս “անպետքին”, ավելի լավ երգչուհի է, քան ես կպատկերացնեի”,-բեմից նշել է Հախվերդյանը. “Կարծում եմ՝ երկար ճանապարհ ունի գնալու: “Այլանդակը” կարողանում է ամեն ձեւ երգել, էս տեսակ դիապազոն ունի: Շատ հետաքրքիր տիպ ես: Ինչ կա քո մեջ, ոչ ոք չի կարող վերցնել, դու ամեն ձեւ էլ երգում ես”: Հնչել է նաեւ Արսեն Գրիգորյանի հետ դուետը՝ “Մենք միասին ենք”. “Ուզում եմ շնորհավորել Սոնային, որովհետեւ մենահամերգը տոն է յուրաքանչյուր երգչի համար: Սոնային չեմ ցանկանում համալիրներ, դրանք ինձ համար ոչինչ չասող բաներ են, այլ ցանկանում եմ ջերմ ու նվիրված հանդիսատես:)”: Համերգը եզրափակվել է “Հայաստան աշխարհ” երգով: “Վարդուհի Վարդանյանին շատ սիրում եմ, այս երգը՝ նույնպես: “Նոր ալիք”-ում ինձ հաջողություն բերած երգերից է”, - նշել է Սոնան. “Շատ հուզված եմ, շնորհակալ եմ, որ կողքս էիք”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: