×


Սուսաննա Պետրոսյանը չի պատրաստվում սահմանափակվել :)

Սեպտեմբերի 23-ին կայացել է առաջին “Հայսուպերսթար”-ի ակումբային առաջին մենահամերգը: Սուսաննա Պետրոսյանը փոքր-ինչ հուզված ողջունել է հյուրերին, հետո բեմից հնչեցրել իր ամենասիրելի կատարողների ամենասիրելի երգերը:

Սուսաննա Պետրոսյանը


Երգչուհու հետ բեմում են եղել նաեւ “Imagine” բենդի երաժիշտներն ու երկու բեք-վոկալիստուհին, իսկ հանդիսատեսի շարքում` իր կոլեգա-ընկերները` Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Նարինե Դովլաթյանը, Արթուր Ալեքը, Բագրատ Տերտերյանը, “Ջեզլ” խմբի աղջիկները եւ այլք:

Սուսաննան կատարել է Ադելի, Դաֆիի, Ջեսի Ջեյի, “Florence and The Machine” բենդի երգացանկից ստեղծագործությունների քավերները. “Հիմնականում ընտրել եմ այնպիսի երգեր, որոնք քիչ են երգվել ուրիշների կողմից ու շատ հայտնի չեն: Մտածում էի նաեւ իմ հայալեզու երգերից էլ կատարել, բայց ոճային տարբերություն կա, չեմ ուզում խառնել իրար”, - BRAVO.am-ին ասել է Սուսաննան:

“Կարեւորում եմ, որ հանդիսատեսն ինձ հետ վերապրի երաժշտությունն ու զգա իմ փոխանցած էներգիան”. Սուսաննա Պետրոսյան


Օրվա հերոսուհին իր դրական լիցքերը փոխանցել է ներկաներին ու արժանացել բուռն ծափահարությունների:). “Կարեւորում եմ, որ հանդիսատեսն ինձ հետ վերապրի երաժշտությունն ու զգա իմ փոխանցած էներգիան: Որոշել եմ մեկ օր էլ ակուստիկ համերգ կազմակերպել, այդ ժամանակ իմ երգերն էլ կկատարեմ”:

23-ամյա երգչուհին չի պատրաստվում սահմանափակվել այս համերգով, հակառակը` հանդիսատեսի քաջալերող խոսքերից ոգեւորած աշնան ընթացքում կրկին ակումբային միջավայրում սոուլ, փոփ-ռոք ու R&B երգեր կկատարի սեփական մեկնաբանությամբ, մոտ ապագայում էլ պատրաստվում է նկարահանել նոր տեսահոլովակ իր հայալեզու երգերից մեկի հիման վրա:

Սուսաննա Պետրոսյանն ու Անուշիկ Ալավերդյանը


Ի դեպ, վերջերս էլ Սուսաննան Հայաստանի փոքրիկ երգիչների հետ մեկ ամսով եղել է Ճապոնիայում, իր հարազատ երգչախմբի հետ երգել ճապոնական մի շարք քաղաքներում. “Հիանալի ու հաջողված ճանապարհորդություն էր. ճապոնացիները հիացած էին հայկական մշակույթով: Հուսով եմ` նորից առիթ կլինի հայ երգը ներկայացնել արտերկրում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW