68-րդը բացել են Քլունիի եւ Կոսակովսկու ֆիլմերը
Վենետիկում երեկ մեկնարկել է 68-րդ կինոփառատոնը: Շքեղ միջոցառման բացման արարողության ժամանակ խորհրդանշական կարմիր գորգի վրայով անցել են դերասաններ Դիանա Կրյուգերը, Ջորջ Քլունին, մոդել Սինդի Քրոուֆորդը, Էվան Ռեյչել Վուդն ու այլ աստղեր: 10 օր շարունակ Լիդո կղզին կվերածվի կինոյի համաշխարհային մայրաքաղաքի:
Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակի` “Ոսկե առյուծ”-ի համար պայքարում է 23 ֆիլմ 16 երկրից: Մրցութային ծրագրին մասնակցում են այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Ռոման Պոլանսկին, Դեւիդ Կրոնենբերգը, Ֆիլիպ Գարելը:
Կինոփառատոնի բացումը ազդարարվել է միանգամից երկու ֆիլմի ցուցադրությամբ, ինչը նախադեպ չունի համաշխարհային պրակտիկայում: Նախ` ներկայացվել է Ջորջ Քլունիի “Մարտյան իդեր” քաղաքական դրաման, որից հետո էկրանին է եղել Վիկտոր Կոսակովսկու վավերագրական ֆիլմը:
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին եւ հաղթողներին BRAVO.am-ը դեռ կանդրադառնա ;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: