×


Տիկո եւ Սեդուլ

Տիկո եւ Սեդուլ

"Vitamin" ակումբի հումորիստն էլ գտավ իր կեսին:) Տիգրանն ու կինը` Սեդուլը, մեկ ամսից ավել է` ամուսիններ են:): BRAVO.am-ին “Վիտամին” ակումբի հումորիստ Տիգրանը պատմել է իրենց ճակատագրական հանդիպման ու ավանդական հարսանիքի մասին: Զույգը, ինչպես Տիգրանն է նշել, շատ պատահական հանդիպել է երեւանյան ակումբներից մեկում: Արտերկրում բնակվող Սեդային ակումբ ընկերուհին է հրավիրել, Տիգրանն էլ տեսել ու հրապուրվել է...:): Որոշ ժամանակ շփվելուց հետո սիրահար զույգն ամուսնության որոշում է կայացրել, խոսկապի, ապա նշանադրության միջոցով ստացել ծնողների համաձայնությունն ու պատրաստվել հարսանյաց արարողությանը: Tigran and Seda “Հիմնականում պահպանել ենք հարսանեկան ավանդույթները, փորձել դրանք ներկայացնել արդի  ու գեղեցիկ ձեւով. տուն մտնելուց առաջ մեղր ենք կերել, ուսներիս լավաշ գցել ու ափսեներ կոտրել”,-BRAVO.am-ին պատմել է Տիգրանը: Հարսին տանելուց էլ բակում հատուկ պարի խումբ է պարել, ինչը փեսայի մատուցած այլ անակնկալների հետ շատ է դուր եկել  արտերկրից հայրենիք ժամանած խնամիներին: Զույգը  պսակադրվել է Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, որի  ճանապարհին եւս Սեդուլին անակնկալ է սպասվել թղթե գունավոր հրավառության տեսքով:): Հարսանյաց հանդեսի ժամանակ փեսայի եղբայրները մեկի փոխարեն երկուսն են եղել` “վիտամինցի” Գարիկն ու Վաչեն, իսկ հարսին` երկու հարսնաքույր է ուղեկցել: Քավորի ու քավորակնոջ դերում եղել են նորաձեւության դիզայներ ամուսինները` Լիանա եւ Սարգիս Սարգսյանները, որոնց հետ Տիգրանի մտերմությունը վաղուց է սկսվել: Tigran and Seda Սեդուլի ծաղկեփունջն իր բարեկամուհիներից է բռնել, մյուս երիտասարդներին էլ տարոսիկներ են բաժանել: Հարսանյաց հանդեսից հետո զույգը մեղրամսի է մեկնել, հիմա  վայելում է ամուսնական կյանքի առաջին ամիսները: “Կինս պատրաստվում է Ամերիկյան համալսարան ընդունվել, քննությունները հանձնելու համար պարապում է”,- BRAVO.am-ին ասել է Տիգրանը` հավելելով, որ կնոջ ուսման պատճառով մոտ երկու տարի նորաստեղծ ընտանիքի ծրագրերում երեխաներ չեն լինի: BRAVO.am-ին պատմելով իրենց ավանդական հարսանիքի մասին` Տիգրանն ասել է, որ դրանց թվում կարեւոր տեղ է զբաղեցրել նաեւ կարմիր խնձորի երեւույթը. “Որքան էլ ես առաջադեմ լինեմ կամ ասեմ, որ սա 21-րդ դարն է, ինձ համար կարեւոր է կարմիր խնձորի ավանդույթի պահպանումը: Կարծում եմ` դա կարեւոր է յուրաքանչյուր` անգամ առաջադեմ տղամարդու համար, այլ հարց է դրա մասսայականացումն ու քննարկումը, ինչը, բնականաբար,  գովելի չէ”: BRAVO.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Տիգրան Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW