×


Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս

Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս

Զույգն ամուսնալուծվում է հարսանիքից 72 օր անց Այն, որ Քիմ Քարդաշյանի ու Քրիս Համֆրիսի հարաբերություններում “ճեղքվածք” է առաջացել, BRAVO.am-ը տեղեկացրել էր օրեր առաջ: Լուրը հաստատվել է, եւ կասկած էլ չկա, որ ռեալիթի-շոուի հայազգի աստղի եւ բասկետբոլիստի ամուսնությունը լավ մշակված հերթական PR արշավ էր. ինչքա~ն քննարկվեց զույգը:): Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս “Keeping up with Kardashians’’ ռեալիթի-շոուի պրոդյուսեր, հաղորդավար Ռայան Սիքրեսթը հաստատել է  այս լուրն իր` “Twitter”-ի էջում` գրելով հետեւյալը. “Այո, այս առավոտյան Քիմն ամուսնալուծության հայտ է ներկայացրել’’: Քիմն ու Քրիսը բաժանվում են ամուսնությունից  72 օր անց: Նշենք, սակայն, Քիմն ամուսնացած կնոջ կարգավիճակում այդքան էլ քիչ չի դիմացել. Հոլիվուդը տեսել է ավելի կարճ ամուսնություններ:): Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս Ապահարզանի փաստաթղթերում Քիմը որպես պատճառ է  նշել իր եւ Քրիսի տարաձայնությունները:  Քարդաշյանը վճարելու է ամուսնալուծության գործընթացի համար սեփական գրպանից, նույնը խորհուրդ է տվել նաեւ  Քրիսին:  Ի դեպ, հաշվի առնելով նման կարճ ժամանակահատվածը` Քիմը կարող էր պարզապես չեղյալ հայտարարել ամուսնությունը, բայց նա գերադասել է ամուսնալուծությունը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW