Զույգը վայելում է եվրոպական մեղրամիսը:)
Քիմ Քարդաշյանին այսուհետ կարող եք տիկին Համֆրիս դիմել. նա ամուսնացած կին է:): Հոլիվուդի ամենաշքեղ հարսանիքներից մեկի հերոսները` Քիմն ու Քրիսը, մեղրամսի են մեկնել Եվրոպա:
Daily Mail-ի փոխանցմամբ` օդանավակայանի ճանապարհին նորապսակները իրար ձեռք բռնած անդադար համբուրվել ու գրկախառնվել են:
Քիմը հպարտությամբ կրում եւ ցուցադրում է ամուսնական մատանին, որը նա կրում է 2 միլիոն դոլար արժեք ունեցող նշանադրության մատանու հետ:): Գեղեցկուհին գլամուրային ոճում է, իսկ Քրիսը կրել է մարզիկին հատուկ սպորտային հագուստ:
Պսակադրությունից հետո զույգը հայտնել էր, որ լարված գրաֆիկի պատճառով մեղրամսի է մեկնելու միայն հաջորդ տարի, սակայն պարզվում է` սիրահարներն, այնուամենայնիվ, գտել են ժամանակ:): Ի դեպ, Քիմի պաշտոնական խոսնակը չի նշել, թե եվրոպական որ երկիրն են մեկնել նորապսակները:
Մինչ մեկնելը Քիմն ու Քրիսը ապրել են Քիմի` Բեւերլի Հիլզում գտնվող տանը, իսկ ամուսնական արարողությունից հետո առաջին գիշերն անց են կացրել Սանտա Բարբարայում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: