×


“Հայկական ներկապնակ”

“Հայկական ներկապնակ”

Ցուցադրվեցին “Շիրակի ամառային գույները” Սեպտեմբերի 2-ին Նկարիչների միության ցուցասրահն իր հյուրընկալ դռները բացեց նրանց համար, ովքեր արդեն հասցրել են կարոտել ամառը: Տեղի է ունեցել “Շիրակի ամառային գույները” գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Exibition Ներկայացված նկարների շնորհիվ վառվում ու ջերմացնում են Շիրակի գույները: Շորջ 130 նկարում պատկերված են դրվագներ Շիրակ աշխարհի բնությունից, պատմաճարտարապետական հուշարձանները, բնակավայրերը, մարդիկ: Ցուցահանդեսը արդյունք է հունիսին Շիրակի մարզում կազմակերպված նկարչական փառատոնի: Մասնակից 30 նկարչի թվում են Գեւորգ Մշեցին, Վահագն Ղուկասյանը, Հրանտ Թադեւոսյանը, ով, ի դեպ, ելույթ ունեցավ ցուցահանդեսի բացման արարողությանը, Յուրի Եղիազարյանը, Սամվել Գալստյանը, Արմեն Հարությունյանը, Սուրեն Ամիրյանն ու այլք: Հայտնի նկարիչների հետ մեկտեղ Գյումրի էր մեկնել նաեւ յոթ ուսանող, ովքեր վարպետության դասեր են անցել եւ նկարել մասնագետների հետ: Նկարիչներն ու ուսանողները մայրաքաղաք են բերել Շիրակի բնության շունչը:): Sergo Yeritsyan Ցուցահանդեսը կազմակերպվել է “Հայկական ներկապնակ” նկարչական միջազգային փառատոնի շրջանակներում, որի նախաձեռնողներն են “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը եւ “Փյունիկ” հիմնադրամը: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են Նկարիչների միությունը, Գյումրու քաղաքապետարանը, “Գիծ եւ գույն” գեղարվեստական ստուդիան: “Շիրակի ամառային գույները”  խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, “Լոռվա ձոր” հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: ՀՀ ժողովրդական արտիստ Մուրադ Մալխասյանը ներկայացել է իր երաժշտական կատարումներով: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW