Ամանորը դիմավորեք… ներքնազգեստով:) Մինչեւ Ամանոր դեռ բավական երկար ժամանակ կա, սակայն "Victoria's Secret" բրենդի «հրեշտակներն» արդեն պատրաստվում են Նոր տարվան` լուսանկարվելով ներքնազգեստի գովազդային նոր արշավի համար: Այս անգամ լուսանկարման աշխատանքներին են մասնակցել ամենահայտնի մոդելները` Դաուտցեն Քրեզ, Ադրիանա Լիմա, Էրին Հիզերթոն, Քենդիս Սվեյնփոլ: Տեսախցիկի առջեւ նրանք խաղում են շնիկների հետ, ծիծաղում: Մինչ այդ, ամեն վայրկյան իրենց են հետեւում վարսահարդարներն ու դիմահարդարները: Նկարահանման ընթացքում ամենավառ պահերից մեկն այն է եղել, երբ տեսախցիկի առջեւ է հայտնվել մոդել Միրանդա Քերը` կարմիր ատլասե կտորով փաթաթված: Նկարահանման հետնաբեմյան ընթացքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: