×


“Պարիր, թե կարող ես 2’’

“Պարիր, թե կարող ես 2’’

Շոու-ծրագրի նոր եթերաշրջանը մեկնարկել է:) “Պարիր, թե կարող ես’’ ամերիկյան նախագծի հայկական տարբերակը կես տարի ընդմիջումից հետո կրկին “Շանթ”-ի եթերում է:  Հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանը մեկնարկել է:): “Պարիր, թե կարող ես 2” “Պարիր, թե կարող ես 2’’-ի կանոնները նույնն են. մրցութային փուլերի ժամանակ պրոֆեսիոնալ պարողները հանդես են գալիս տարբեր ոճերում, անկախ նրանից, թե որ ոճում են մասնագիտացած: Պարային զույգերը ողջ նախագծի ընթացքում, ֆորմատի համաձայն,  փոխվում են: Կազմակերպիչները նշում են` շոու-ծրագրի առաջին եթերաշրջանի ռեյտինգային բարձր ցուցանիշներն են խթանել` շարունակելու նախագիծը: Մրցույթի նախընտրական փուլին մասնակցության 600 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 50 լավագույնները, իսկ մրցութային փուլերին մասնակցելու իրավունք է ստացել 20 պարող: “Պարիր, թե կարող ես 2” Առջեւում է 11 գալա-համերգ, որոնց ժամանակ ամենաքիչ ձայներ հավաքած երկու մասնակից կլքի նախագիծը` մեկ պարող եւ մեկ պարուհի, վերջում էլ հայտնի կդառնա հաղթողի անունը: “Պարիր, թե կարող ես 1”-ի hաղթող Հայկը ավտոմեքենա ստացավ: Այս եթերաշրջանի հաղթողի մրցանակի մասին կազմակերպիչները դեռ լռում են:): Հաղորդման շրջանակներում աշխատող մասնագետները նույնն են, ավելացել են նաեւ նոր խորեոգրաֆներ: Վարպետության դաս անցկացնելու համար մի քանի օրով ԱՄՆ-ից Երեւան է ժամանել պարուսույց Ռոբերտ Ռոլդանը: Ժամանակին նա մասնակցել է  “Պարիր, թե կարող ես’’ նախագծի 7-րդ եթերաշրջանին եւ հայտնվել եզրափակչում: “Պարիր, թե կարող ես 2” “Պարողները շատ տաղանդավոր են, փորձում եմ օգնել նրանց իմ խորհուրդներով”,-ասաց Ռոբերտը: Նա սկսել է պարել 18 տարեկանից, երբ ապրում էր Մերիլենդում եւ “Bad Boys of Dance’’ պարային խմբով ճամփորդում Եվրոպայով: Ամերիկյան նախագծի պրոդյուսեր Ջեֆ Թաքերը եւս Երեւանում է: Նա ներկա է գտնվել շոու-ծրագրի մեկնարկային համերգին: “Երբեք չեմ համեմատում տարբեր երկրներում անցկացվող նախագծերը: Յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի: Շոուն դեռ նոր է մեկնարկել, ու շատ դժվար է որեւէ կարծիք հայտնել: Բայց ներկա եմ գտնվում փորձերին ու տեսնում, որ շատ աշխատասեր պարողներ ունեք: Շատ ջերմ է ամեն ինչ. հյուրընկալ Հայաստանի համը զգացի’’,- ասաց Ջեֆ Թաքերը: Շոու-ծրագրի ժյուրիի անդամներն են Գագիկ Կարապետյանը, Արտյոմ Գեւորգյանն ու Վարդուհի Ալեքսանյանը: Նախագծի հաղորդավարը կրկին Գրիշա Աղախանյանն է: “Հուսով եմ` այս անգամ ավելի հետաքրքիր եթերաշրջան է սպասվում, քանի որ արդեն մեծ փորձ ունենք”,- նշեց Գրիշան: “Պարիր, թե կարող ես 2” Ի դեպ, հաղորդավարն ասաց, որ նոր նախագծերի մտքեր շատ ունի, երգելու մասին եւս մտածում է, սակայն այդ ամենի համար պետք է տրամադրվի եւ սկսի:). “Շոումենությունը ինձ ավելի հոգեհարազատ է, քան երգելը: Ես մոտ եմ դերասանությանը, այնպես որ, մաքսիմալ բացահայտվում եմ այս ամպլուայում: Այստեղ կա ամեն ինչ` հումոր, շփում դահլիճի հետ, նույնիսկ` երգել’’: “Պարիր, թե կարող ես 2”-ը տարբերվելու է առաջինից նրանով, որ բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ պարողներ են: Այս անգամ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու բեմադրությունների եւ հնչողության վրա: Կազմակերպիչները նույնիսկ մեծացրել են բեմը:): Հիշեցնենք, “Շանթ” հեռուստաընկերությունը ձեռք է բերել նախագծի հայկական տարբերակը ցուցադրելու իրավունքը  2010 թվականի հուլիսին` “19 Entertainment” ընկերությունից: Այս նախագիծն “American Idol”-ից, հայկական տարբերակում` “Հայսուպերսթար”-ից հետո, աշխարհում համարվում է 2-րդ ամենահայտնի ու ռեյտինգային հեռուստաշոուն: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW