×


“10+10”

“10+10”

Մրցում են հայն ու վրացին :) Հոկտեմբերի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունների եթերում կհայտնվի “10+10”-ը: Հայ-վրացական նոր նախագծի հեղինակը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է, գաղափարը ծնվել է մոտ մեկ տարի առաջ,  առաջարկվել Վրաստանի հանրային հեռուստաընկերությանն ու կյանքի կոչվել: Մասնակիցները  վրացական ու հայկական շոու-բիզնեսից ընտրված 10-ական ներկայացուցիչներ են, ովքեր այս օրերին զբաղված են հաղորդման նկարահանումներով: Եվա Ռիվասն ու Անդրեն BRAVO.am-ը ես ներկա է եղել “10+10”-ի նկարահանումներին, պարզել` ինչպիսին են մրցույթի կանոններն ու նախքան մեկնարկը ներկայացնում է  տաղավարային, ինչպես նաեւ ետնաբեմում արված լուսանկարներ:): “10+10”-ը վարում են Նազենի Հովհաննիսյանն ու Դաթո Գոմարթելին, իսկ մասնակիցների թվում են Մհերը, Սոփո Գելովանին, Էրիկը, Սալոմե Կորկոտաշվիլին, Rippi-ն, Թեմո Սաջայան,  Աննա Խաչատրյանը, Լաշա Ռամիշվիլին, Անդրեն, Նինի Շերմանդինին, Եվա Ռիվասը, Անրի Ջոխաձեն, Միստր X-ը, Վերիկո Թուրաշվիլին, Սոնա Շահգելդյանը, Արչիլ Նիշարաձեն եւ Դաթունա Մեգալաձեն: Sona, Mher and Erik 10 զույգ` 1 հայ եւ 1 վրացի, մի քանի ամիս շարունակ կերգեն` առանց իմանալու մրցույթի ժամանակ ժյուրիից ստացած գնահատականն  ու սպասվող անակնկալը` մրցանակը: Նախագծի ռեժիսոր Ռուբեն Թումանյանը  BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ գնահատման համակարգը փակ է, ժյուրին դա գաղտնի կանի. “Մրցույթի մասնակիցներն արդեն իսկ կայացած երգիչներ են, ովքեր հաճախ հանդես են գալիս որպես ժյուրի. կարծում եմ ճիշտ չէր լինի նրանց գնահատելը: Նախագծի ավարտին կլինեն ոչ թե հաղթողներ ու պարտվողներ, այլ անակնկալներ... Ըստ  կատարած աշխատանքի` 10 զույգն էլ  կարժանանա տարբեր անվանակարգերի”: Ի դեպ, ժյուրիի կազմում եւս հավասարապես ներկայացված են հայեր ու վրացիներ: 6 անձից կազմված ժյուրիի 4 անդամն անփոփոխ են, իսկ 2-ը`1 հայ եւ 1 վրացի, անընդհատ փոխվելու են: Ժյուրիի անփոփոխ անդամների թվում են Արա Բաբաջանյանն ու կինը` Մայա Կիփիանին: 10+10 “Նախագիծը բավական հետաքրքիր է: Այն իրար է միացնում երկու ժողովրդների մշակույթը, ինչը ողջունելի քայլ է: Մասնակիցները լավ են պատրաստվել, որոշ թերացումներ կան լեզվի հետ կապված. բնական է, որ վրացի մասնակցին այնքան էլ հեշտ չէ երգել հայերեն`միաժամանակ զգալով  իր երգը, իսկ հայի համար` վրացերեն...”, -  BRAVO.am-ին ասել է Արա Բաբաջանյանն ու հավելել, որ նախագծում թերեւս ոչ բոլոր զույգերն են ճիշտ ընտրված” : Հաղորդավար Դաթո Գոմարթելին ես մրցույթում կարեւորում է ոչ թե անվանակարգերը, այլ երկու երկրի մշակույթների երկխոսությունը. “Բարձր տրամադրությամբ ենք մասնակցում մրցույթին, տպավորությունները միանշանակ շատ լավն են, արդեն ընկերացել ենք, ուրախ ենք այս նախագծին մասնակցելու համար:)”: Եվա Ռիվասը “Միտքը հետաքրքիր է. ամեն ինչ հետաքրքիր կընթանա, կարեւորը հաղթելը չէ, այլ գաղափարը: Այս նախագիծը կկոտրի այն կարծրատիպը, որ Վրաստանում հայերին լավ չեն վերաբերվում”,-ասել է Էրիկը: Երգիչը նախագծին մասնակցելը հաճելի է համարում, բայց  վրացի գործընկերների հետ այլ համագործակցություն չի ունենա.  “Ինձ վրացական շոու-բիզնեսը չի հետաքրքրում: Երբ ես այնտեղ էի ապրում ու ստեղծագործում, նրանք ինձ չընդունեցին` առաջարկելով փոխել ազգանունս, իսկ ես նման բան չէի անի: Հիմա ուղղակի մրցում ենք, երգում եմ հայ հանդիսատեսի համար:)”: “10+10”  նախագիծը երկու երկրի հանրային հեռուստաընկերությունների եթերում կլինի ամեն շաբաթ օր, կհամընկնի նաեւ հեռարձակման ժամային գոտին: Տեղական ժամանակով այն եթերում կլինի ժամը 22:00-ին: Հայ եւ վրացի 10 զույգը կմրցի մինչ հունվար ամսվա կեսը, իսկ նախագծի ավարտին կլինի մեծ գալա-համերգ: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները`Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW