×


“Crossroads”

“Crossroads”

“BRAVO Session”-ն իր կիզակետում է:) Հուլիսի 13-ի երեկոյան “BRAVO City Music Fest” երեւանյան փառատոնի շրջանակներում մայրաքաղաքը ծածկվել էր բլյուզային տրամադրությամբ: “BRAVO Sessions” հնգօրյա փառատոնի “խաչմերուկում”` երրորդ օրը, “Մոսկվա” կինոթատրոնի բակում հավաքված հանդիսատեսի հետ հանդիպեց “Crossroads” բլյուզ բենդը: “Crossroads” Համերգի ընթացքում բենդը հանդես եկավ հայտնի բլյուզային կատարումներով, ինչպես նաեւ հնչեցին հայտնի հիթերի քավեր-տարբերակները, երբ բեմում տղաներին միացան խմբի վոկալիստ Միշ Ամիրյանը եւ երգիչ Աղվանը: Դե սոուլ ոճի “պապաներից” Ռեյ Չարլզի քավերները, իհարկե, անպակաս էին :): “Crossroads” բենդը սիրում է մասնակցել բացօթյա համերգներին: Հենց նման համերգների ընթացքում իսկական երաժշտասերները կարող են գալ ու վայելել սիրելի հնչյունները` առանց տոմսերի :): Տղաները կարծում են, որ հայ հանդիսատեսը  ամենապահանջկոտն է, եւ ցանկացած ելույթին մեծ պատասխանատվությամբ են մոտենում: Ու չնայած  համանուն “Crossroads” ֆիլմում հնչած արտահայտությանը` “Բլյուզը այն է, երբ լավ մարդն իրեն վատ է զգում, որովհետեւ հիշում է այն կնոջը, ում հետ բաժանվել է”, հավաքվածների ծոփողջուններից կարելի էր եզրակացնել, որ զույգերը շատ են, ու տղաներին հաջողվեց գոհացնել “ամենապահանջկոտներին” :): Artak Nersisyan Ի դեպ, տղաները նկատել են, որ բացի “BRAVO Session”-ի համերգներին մշտապես ներկա գտնվող հանդիսատեսից նրանց շարքերում բլյուզի իսկական սիրահարներ կային, ովքեր բաց չեն թողնում նաեւ խմբի մենահամերգները :): Բենդի մասնակից, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, կամ ինչպես նրան հաճախ անվանում են “Mr. Harmonica”-ն, ելույթ էր ունեցել նաեւ “BRAVO Session”-ի առաջին՝ մեկնարկային համերգին Արամ MP3-ի հետ:  “Անկախ նրանից, թե ում հետ եմ նվագում, ելույթները միշտ տարբեր են ստացվում: Արամի հետ, նախ եւ առաջ, վաղեմի ընկերներ ենք, եւ այլ աուրա է ստեղծվում: Այս խումբը յուրահատուկ այլ էներգետիկա ունի”,- ասում է Արտակը: “Crossroads” բլյուզ-բենդը ստեղծվել է 4 տարի առաջ: Ընկերները պարզապես հանդիպել են միմյանց ու որոշել, որ  կարող են միասին իմպրովիզել: “Մեր ուղիները խաչվեցին շատ հանկարծակի, դրա համար էլ որոշեցինք, որ կանվանվենք “Crossrads”` խաչմերուկներ:)”,- պատմում է ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյանը: Karen Mamikonyan Ասում են՝ բլուզը ամենաապաքաղաքականացված երաժշտությունն է, որովհետեւ բլյուզում չկա “մենք” հասկացությունը: Կարենը հավատացնում է, խմբում չկան առանձին “եսեր”, առաջատարներ կամ անհատներ: Գլխավոր առաջատարը հենց խումբն է` “Crossroads”-ը: “Crossroads” բլուզ բենդը վերջերս է վերադարձել “Kavkaz Jazz 2011” փառատոնից, որը տեղի էր ունենում Վրաստանում` Թբիլիսիում: Հինգ օրերի ընթացքում “մեր տղաները” հասցրին մենահամերգ ունենալ ակումբներից մեկում, ինչպես նաեւ մասնակցել բացօթյա ջեմ-սեշնի` վրացի եւ ադրբեջանցի երաժիշտ-գործընկերների հետ: Ի դեպ, տեղական եւ ռուսական մամուլը ջերմորեն եւ հիացմունքով էր անդրադարձել “Crossroads”-ին: Այժմ խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով` ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյան, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյան, բաս-կիթառահար Էդգար Սահակյան, հարվածային գործիքներ նվագող Արմեն Մովսիսյան վոկալիստ Միշ Ամիրյան: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW