Հայ կանայք գեղեցիկ բիզնես-լեդիներ են դառնում:)
Երջանիկ, հաջողակ բիզնես-լեդի՞ եք ցանկանում լինել, “MARY KAY”-ն եկել է այդ հարցում աջակցելու:): Սեպտեմբերի 17-ին Ազատության փողոց, շենք 13/1 հասցեում բացվեց “Մերի Քեյ” գեղեցկության գծով անկախ խորհրդատուների սպասարկման կենտրոնը: Վաղը կայանալիք “Շքեղության Օր” ցուցահանդեսի շրջանակներում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալ ընկերության կոսմետիկական արտադրանքին:
“Մերի Քեյ”-ը չմիջնորդավորված վաճառքի ոլորտում կոսմետիկ նյութերի ամենախոշոր ընկերություններից մեկն է: Հիմնադիրը Մերի Քեյն է, ով, ներդնելով իր ամբողջ խնայողությունները` 5 հազար դոլար, 1963 թվականին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում բացեց “Մերի Քեյ Կոսմետիկս” առաջին գրասենյակը: Ընկերությունը մասնաճյուղեր ունի ավելի քան 35 երկրներում, 2007 թվականին Հնդկաստանում է բացվել, 2009-ին` Սինգապուրում, երեւանյան բաժանմունքը նպատակ ունի բարձրացնել հայ հասարակության իրազեկումը “Մերի Քեյ” ընկերության արտադրանքի եւ տրամադրվող ծառայությունների մասին:
Հայուհիները` շպարվելու սիրահար:)
Սպասարկման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր “Մերի Քեյ”-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավար Տարա Յուստեսը: Նա նշում է` հայ կանայք գեղեցիկ են, սիրում են շպարվել, իսկ շպարը ընդգծում է գեղեցկությունը:): “Ընկերությունը կանանց թույլ է տալիս ներդաշնակորեն համադրել կարիերան եւ անձնական կյանքը: Մեր աշխատակիցները գեղեցիկ, ինքնավստահ, սեփական բիզնեսը վարող կանայք են, ովքեր օգնում են այլ կանանց եւս փոխել իրենց կյանքը”,-ասաց Տարա Յուստեսը:
“Մերի Քեյ”-ը կօգնի ֆինանսապես անկախ լինել
“Մերի Քեյ”-ի առաքելությունն է բարելավել կանանց կյանքն ամբողջ աշխարհում: Ընկերության ռուսաստանյան բաժանմունքի գլխավոր տնօրեն Ալլա Սոկոլովան տեղեկացրեց` այժմ Ռուսաստանում գեղեցկության գծով 480 հազար խորհրդատու կա: “Հարուստ մշակույթով այս երկիրը եւս չէր կարող ուշադրություն չդարձնել կանանց: Հայաստանի կանայք գեղեցիկ են, սիրում են գեղեցիկ լինել, սա էլ ֆինանսապես անկախ լինելու մեծ հնարավորություն է տալիս: Մենք մեր փորձով միշտ կաջակցենք` իմանալով, որ Հայաստանում կանայք մեծ պոտենցիալ ունեն”:
“Մերի Քեյ Արմենիա” ընկերության տնօրեն Սիրանուշ Գալստյանը հույս ունի` կարճ ժամանակահատվածում կանանց մեծ բանակ կունենանք, որ հայաստանյան պայմաններում կկարողանան գումար վաստակել. “Կենտրոնը բացվել է հատուկ կանանց համար: Յուրաքանչյուրը, անկախ իր զբաղեցրած դիրքից, կրթությունից, հնարավորություն կունենա գումար վաստակել ու այդ գումարով օգնել իր ընտանիքին: Նաեւ կրթելու ենք կանանց, ճիշտ բիզնես վարել սովորեցնելու”:
Բարձրորակ կոսմետիկան ընդգծում է գեղեցկությունը:)
Ընկերությունը առաջարկում է դեմքի, մարմնի խնամքի, արեւից պաշտպանման միջոցներ, դեկորատիվ կոսմետիկա, օծանելիքների հավաքածու: Բիզնես-խմբի առաջնորդ Նարինե Ավագյանը, 14 տարի շարժվելով “Մերի Քեյ”-ի սկզբունքներով, հաջողությունների է հասել. “Ռուսաստանում իրենք հրավիրեցին գեղեցկության անվճար դասընթացների, ու դուրս շատ եկավ, որ ընկերությունը կնոջ կյանքը փոխելու առաքելություն ունի: Որոշեցի ինքս էլ կարիերա ունենալ: Այսուհետ Հայաստանում եմ աշխատելու, սիրում եմ հայ կանանց ու հաճույքով այստեղ կկիրառեմ իմ գիտելիքները”: Նարինեն նշում է` մինչ արտադրանքը գնելը առաջարկում են փորձել այն. “Բարձրորակ բրենդ է, գնային առումով էլ հասանելի կլինի բոլորին, գեղեցկության խորհրդատուները զեղչերից կօգտվեն”:
“Մերի Քեյ”-ը նաեւ բարեգործ է:)
“Մերի Քեյ”-ը նաեւ բարեգործությամբ է զբաղվում: Հայաստանյան մասնաճյուղը այդ նպատակով համագործակցելու է “Օրրան” կազմակերպության հետ: Հնարավոր է` քաղցկեղի դեմ պայքարին միանան:
“Թող տարածվի գեղեցկությունը Հայաստանով մեկ”,- ասում է “Օրրանի” հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, ով եւս ներկա էր ցերեկույթին: Նա էլ շպարվելու հետ սեր ունի:). “Ինչքան ծերանում եմ, փորձում եմ թաքցնել երեսիս գծերը: Միշտ չէ, որ պետք է օգտագործել. բնական վիճակում էլ են հայ կանայք գեղեցիկ: Բայց երբեմն ցանկանում ես` փոփոխություն լինի, օգտագործում ես կոսմետիկա, առաջին հերթին քեզ լավ զգում տարբեր գույների մեջ, այդ գույները ազդում են տրամադրությանդ վրա, որն էլ փոխանցում ես նաեւ ուրիշներին: Միշտ էլ հայ կինը իր ուսերին կրել է ընտանիքի բարելավման պարտականությունը: Կարծում եմ` այս դժվարին, ճգնաժամային պահերին, երբ ընտանիքի պահանջները շատ են, խնդիրներն էլ, այն կանայք, որ ցանկություն ունեն ու կկարողանան այս միջոցով իրենց ընտանիքի հոգսը հոգալ, լավ է”:
Խնամեք ձեզ, գեղեցիկ եղեք` շպարված, կամ առանց կոսմետիկ միջոցներ օգտագործելու: Գեղեցիկ կանայք հաճելի են շրջապատին:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: