×


“The Beautified Project”

“The Beautified Project”

Բենդը դուետով է հանդես գալու ''Antimatter'' խմբի հետ “The Beautified Project” -ը  համերգներով Անգլիայում է, պատմել ենք`  http://www.bravo.am/news/%E2%80%9Cthe-beautified-project%E2%80%9D-london/ :  Լոնդոնում տեղի ունեցած երեք համերգից հետո խմբից Շահվերդյան եղբայրները վերադարձան Հայաստան. կիթառահար Արմենը` աշխատանքի պատճառով, ստեղնաշարային գործիքներ նվագող Առլենը` ավարտական քննությունների: Ռոք-բենդի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը դեռ Լոնդոնում է ու պարապ չի մնում:): “The Beautified Project” Տղաները` ''BBC'' եւ ''MTV'' հեռուստաալիքների եթերում:) Մինչ Արմենի եւ Առլենի վերադարձը, տղաները ապրիլի 16-ին ելույթ են ունեցել Լոնդոնի հայկական ամենամեծ` Սուրբ Եղիշե եկեղեցում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ներկա էին նաեւ պատգամավորներ Ջուլիեն Բելը եւ Արա Իսկանդարյանը: “Մեզ համար երազանք էր ելույթ ունենալ եկեղեցիներից մեկում, բայց երբեք չէի մտածի, որ այն կիրականանա հենց Լոնդոնում: Երկար ժամանակ այդպես չէի հուզվել բեմ բարձրանալուց առաջ:)”,-պատմեց Անդրե Սիմոնյանը: Համերգից հետո տղաներին հրավիրել են “Street Fest”-ի մասնակցել, փառատոն, որը տեղի է ունենալու Լոնդոնի Քենսինգթոն թաղամասի փողոցներից մեկում: “The Beautified Project”-ի երկրպագուները կկարողանան լսել այս համերգը. ''BBC'' հեռուստաալիքի հատուկ թույլատվությամբ այն ձայնագրվել է: Համերգի մի մասն էլ  կթողարկվի “Unplugged Live Album”-ի տեսքով: Խմբի անցած ստեղծագործական ճանապարհի մասին`  “BBC” հեռուստաընկերության իրանական բաժնի նկարահանած վավերագրական ֆիլմն արդեն ցուցադրվել է: Հիշեցնենք, որ  բենդի երեք անդամն էլ Իրանում են ծնվել, իսկ “The Beautified Project”-ը Անգլիայում է ստեղծվել: “The Beautified Project” Ի դեպ, ռոք-խմբի “Butterfly” երգը կրկին ցուցադրվել է “MTV” երաժշտական ալիքով: “Հույս ունեմ, որ “BBC” եւ “MTV”-ի նման հեռուստաընկերությունների հետ միշտ էլ կապ կպահպանենք, քանի որ հենց նրանց միջոցով ենք փորձում մեր շանսերը համաշխարհային շուկայում”,- նշեց Անդրեն: Երազանքներն իրականանում են 10 տարուց ավել է` խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը սիրահարված է ''Antimatter'' խմբին:): Նա իր` դեպի խումբը տածած սիրով վարակել է նաեւ գործընկերներին` Արմենին ու Առլենին: Մեկ տարի առաջ Անդրեն  “The Beautified Project”-ի  չթողարկված երգերից մեկն ուղարկում է ''Antimatter''-ի հիմնադիր եւ գլխավոր անդամ Միք Մոսին: Երգը լսելուց հետո Մոսը Անդրեին գրում է` հավանել եւ ցանկանում է կատարել այն: ''Մենք հանդիպեցինք Լոնդոնում եւ այժմ հենց այդ երգի վրա ենք աշխատում: Շատ եմ ցանկանում Հայաստանում մեկ օր հանդես գալ նրանց հետ: Շատ հաճելի է աշխատել մի մարդու հետ, ում ես տարիներ շարունակ երկրպագել եմ'',-BRAVO.am-ին պատմեց Անդրեն: Andre Simonyan & “Antimatter” Վերամիավորված ''Pink Floyd''-ի համերգին :) Մայիսի 15-ին Լոնդոնի “O2 Arena” համերգասրահում կայացել է ''Pink Floyd'' լեգենդար խմբի համերգը` նվիրված ''The Wall'' ալբոմի 30-ամյակին: Ի դեպ, խումբը ելույթ ունեցավ վերամիավորված կազմով: Տոմսերը մի քանի ամիս առաջ արդեն սպառվել էին, բայց Անդրեի ընկերներից մեկը նրան հենց այդ համերգի հրավիրատոմս է նվիրում:): ''Ճիշտն ասած`ինքս էլ չեմ հավատում, որ ներկա եմ գտնվել նրանց համերգին, ուղղակի հիանալի էր: Մեր խմբի Արմենն է  ''Pink Floyd''-ի ամենամեծ սիրահարը, այնքան եմ ցավում, որ նա Լոնդոնում չէր: Եթե այստեղ լիներ, հաստատ իմ հրավիրատոմսն իրեն կզիջեի'',-խոստովանեց Անդրեն :): Վերադարձ Լոնդոնում հաջողությամբ անցած համերգներից հետո տղաներին նորից հրավիրել են` Անգլիայի մայրաքաղաքում երկու համերգ ունենալու: Արմենն ու Առլենը երկու շաբաթից կմիանան իրենց ընկերոջը` Անդրեին, իսկ հունիսին խումբը հայրենիք կվերադառնա: ''Կարոտել եմ Հայաստանի տաք արեւը'',- ասաց Անդրեն: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`“The Beautified Project”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW