«MINI Cooper» ավտոմեքենա ու տասնյակ այլ թանկարժեք նվերներ, այդ թվում՝ ուղեգրեր դեպի Ֆրանսիա, Իտալիա եւ Հունաստան` «Երեւան մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնում երեկ նվերների հրավառություն էր, իսկ առիթը «Ակումբային քարտ» նախագծի մեգախաղարկությունն էր, որի ընթացքում 100 հաջողակներ պարգեւատրվեցին արժեքավոր նվերներով։
«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին
Երեկոյի առաջին հատվածում հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը կենդանի նվագակցությամբ համերգով հանդես եկան. երգչուհին կատարեց հայկական հիթերը` նոր մեկնաբանությամբ։ Հարյուրավոր ներկաներ բուռն ծափահարում էին ու ձայնակցում նրան։ Երկորդ մասում սպասված խաղարկությունն էր, որում հաղթեցին ամենաբարձր միավոր ունեցող 100 քարտապանները:
«Երեւան մոլ»-ի մարքեթինգի թիմը խաղարկությունը վերածել էր մեծամասշտաբ տոնի, ինչը վկայում էին ներկաների բարձր տրամադրությունն ու ժպիտները։ Մարքեթինգի բաժնի մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ին հայտնեց, որ ակումբային քարտի մեկնարկը տրվել է 2016 թվականի մարտին. «Երեւան մոլ»-ի այն հաճախորդները, որոնք տեղեկատու բաժին են ներկայացրել իրենց 15.000 դրամ եւ ավելի գնումների կտրոնները, ստացել են ակումբային քարտն ու կուտակել հետագա գնումների միավորները.«Մասնակիցները հնարավորինս շատ գնումներ էին անում, որ հայտնվեն հաջողակների ցանկում։ Իսկապես թեժ պայքար է եղել: Մեր հաճախորդները հետաքրքրվում ու սպասում էին այս խաղարկությանը, որտեղ իսկապես հավատարմությունը պարգեւատրվում է»։
Սոնան եւ Գարիկը ելույթ են ունեցել «Երեւան Մոլ»-ի ակումբային քարտի մեգախաղարկությանը
Բացի գլխավոր՝ «MINI Cooper» ավտոմեքենայից եւ ուղեգրերից, մրցանակներն էին՝ «Զիգզագ»-ի 1.000.000 դրամ արժողությամբ նվեր քարտ, կահույքի սրահի 800 000 դրամ արժողությամբ 2 նվեր քարտ, «Իդեալ» համակարգի 500 000 դրամ արժողությամբ 2 նվեր քարտ, 5 հատ iPhone7, 10 հատ iPad, 5 հատ սառնարան, սպասք լվացող սարք, 2 հատ տնային կինոթատրոն, 6 հատ հեռուստացույց, 5 հատ լվացքի մեքենա, 10 հատ փոշեկուլ, «Գրանդ Սպորտ» մարզասրահի 1 տարվա քարտ, սպա կենտրոնի 1 ամսվա կտրոն, թռիչք «Sky Ball»-ով, 46 հատ 80.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր «Երեւան Մոլ»-ի խանութներից գնումներ կատարելու համար:
100 հաջողակներից Մարիամ Գրիգորյանը փոշեկուլ շահողներից մեկն էր.«Հենց սկզբից էլ միացել եմ այս ակցիային։ Քանի որ քարտ ունեի, մտադրված «Երեւան մոլ»-ից էի գնումներ անում, որ միավորներ կուտակեմ, արդյունքն էլ այսօրվա շահումն է»։ Իսկ հեռուստացույցներից մեկը շահած Լիլյան պատմեց, որ վերջին ամիսներին միայն «Երեւան Մոլ»-ի խանութներից է գնումներ արել.«Իսկապես շատ ուրախացա եւ մրցանակից գոհ եմ»։
«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին
Դեպի Փարիզ ուղեւորությունը Տանյանինն էր, որն անչափ ուրախ էր մրցանակի համար.«Դեռ չգիտեմ` ում հետ կմեկնեմ՝ ամուսնուս, կամ էլ աղջկաս հետ։ Քանի որ «Երեւանի Մոլ»-ը մեր տանը մոտ է, հաճախ հենց այստեղից եմ գնումներ անում։ Մարտից քարտիս կուտակվում էին բոլոր գնումներս»։
Հրավառության ներքո ու «շնորհավոր» վանկարկումներով Գարիկ Պապոյանը հայտարարեց գլխավոր հաջողակին՝ Նունե Մելիքյան: «Mini Cooper» շահած հաճախորդի դուստրը` Էլեն Տեր-Կյուրեղյանը, հուզված ու երջանիկ էր.«Մայրիկս քարտը վերցնելու օրվանից ասում էր, որ ավտոմեքենան մերն է լինելու, բայց ես չէի հավատում։ Շատ-շատ հաճելի է: Հենց հիմա զանգում ենք հայրիկիս` հայտնելու ուրախալի լուրը»։
«Երեւան Մոլ»-ի ակումբային քարտի մեգախաղարկությանը
Արշակունյաց 34 հասցեում գտնվող «Երեւան Մոլ»-ը հրավիրում է գնումների` «Հավատարմությունը պարգեւատրվում է» կարգախոսով։ Մաղթում ենք հաճելի գնումներ:)։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: