Թվերի մոգական ուժը:) Այսօր վեց մեկերը կանգնեցին իրար կողք, իսկ առավոտյան ժամը 11:11 եւ 11 վայրկյանին թվերի գումարը 12-ի վերածվեց: Շատերը շտապեցին ամուսնանալ մոգական այս թվերի օրը, մյուսները` ծննդաբերեցին:): Մասնագետների կարծիքով` 11 թիվը երկակի բնույթ է կրում. այն հոգեւոր մաքրություն է բերում, կամ էլ քաոս առաջացնում: 11 թիվը խորհրդանշական է նաեւ հանրահայտ մարդկանց կյանքում: Վաղաժամ մահացած Էմի Ուայնհաուսը 2008 թվականին վաճառել է “Back to Black’’ ալբոմի 11 միլիոն օրինակ, “Գրեմմի’’ մրցանակի արժանացել եւ մտել պատմության մեջ: Քեյթ Մոսի` կղզիներից մեկում տեղակայված տունն արժեցել է 11 միլիոն դալար: Այդքան է եղել նաեւ մոդել Նաոմի Քեմփբելի տան գինը, որը նա նվեր է ստացել իր սիրեցյալից` միլիոնատեր Վլադիմիր Դորոնինից: 2010 թվականի ամռանը երիտասարդ մայրիկ Փինկն ամուսնու եւ դստեր հետ տեղափոխվել է կրկին 11 միլիոն արժողությամբ առանձնատուն, որը գտնվում է Մալիբուում: “Բրիջիտի օրագիրը’’ ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար դերասանուհի Ռենե Զելվեգերը գիրացել է 11 կիլոգրամով: Հենց այդ 11 կիլոգրամի շնորհիվ ֆիլմի պրեմիերայի հաջորդ օրը Ռենեն հանրահայտ արթնացավ եւ մեծ ճանաչում ձեռք բերեց:): Նոյեմբերի 11-ին իր ծննդյան տոնն է նշում սրտակեր Լեոնարդը ԴիԿապրիոն: Լրանում է դերասանի 37-ամյակը: “Հեփի բրթդեյ” կարող եք ասել նաեւ գրող Կուրտ Վոնեգուտին, դերասանուհիներ Կալիստա Ֆլոքհարթին եւ Դեմի Մուրին, ով, ի դեպ, որոշել է ներել ամուսնուն եւ չբաժանվել: 1821 թվականի նոյեմբերի 11-ին է ծնվել նաեւ գրող Ֆյոդոր Դոստոեւսկին: Նշենք, որ 1983 թվականի նոյեմբերի 11-ին է մահացել մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը: 1925 թվականի հենց այս օրը լեգենդար ջազմեն Լուի Ամսթրոնգը ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը: Մերլին Մոնրոյի համար եւս 11 թիվը չափազանց խորհրդանշական է եղել: Նա հաճախ հետեւյալն է կրկնել. “Եթե ուզում եք թաքցնել թերությունները եւ ոտքի 11 մատը, ապա դեկոլտե կրեք’’: Մերլինի մասին ամենաթեժ բամբասանքներից է գեղեցկուհու` մեկ ոտքի վրա 6 մատ ունենալը:): Իսկ ի՞նչ կապ ունի ձեզ հետ 11 թիվը: Ցանկության դեպքում մեզ հետ կիսվեք մեկնաբանությունների հատվածում ;): Ի դեպ, այսօր բոլորը գումարում են իրենց տարիքն ու ծննդյան թիվը` զարմանալով ստացվող 111-ից:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: