12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը լույս աշխարհ է եկել նաեւ երգչուհի, դերասանուհի, “Տեա-ջազ” պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի առաջնեկը, որին ծնողներն անվանել են Ալեք:):
Մայա Մարգարյանն ամուսնու` Տիգրան Դավթյանի հետ
“Անասելի երջանկություն եմ զգում, որ բառերով հնարավոր չէ նկարագրել: Երեխան սպիտակամորթ, կապուտաչյա ու սեւահեր է: Ամեն ինչ լավ է անցել, հիմա էլ լավ եմ զգում: Հիվանդանոցում կմնամ մինչեւ կիրակի”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մայա Մարգարյանը:
Մայա Մարգարյանն ամուսնու` Տիգրան Դավթյանի հետ
Թոռնիկի ծնունդն անչափ ուրախացրել է Մայայի մայրիկին` դերասանուհի Ժենյա Մկրտումյանին: “Դեռ նախորդ օրը` դեկտեմբերի 11-ին, զանգեցի նորություն իմանալու, Տիգրանն ասաց` դեռ չկա: Ես էլ կատակով ասացի` կարո՞ղ է ձգեք եւ 12.12.12-ին ծնվի: Հաջորդ օրը նկարահանումից վերադարձա տուն ու անհամբեր սպասում էի. դե գիտեինք, որ ժամանակն է: Անհանգիստ մի քանի ժամ անցկացրի, հետո Տիգրանի մայրը զանգեց ու ուրախ հայտնեց լուրը: Անասելի ապրումներ էին”,-մեզ հետ զրույցում նշել է “Կարգին սերիալ”-ում Ջեմմայի դերակատարը:
Մայա Մարգարյանի մայրը` դերասանուհի Ժենյա Մկրտումյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Մայա Մարգարյանին եւ Տիգրան Դավթյանին` Ալեքին մաղթելով անհոգ ու առողջ մանկություն:):
Լուսանկարները` Մայա Մարգարյանի “ֆեյսբուքյան” էջից եւ av-show.com-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: