×


Էնն Հեթեուեյը խոստովանել է, որ քասթինգներից մեկի ժամանակ ստիպված է եղել համբուրվել 10 տղայի հետ

Էնն Հեթեուեյը նկարահանվել է V Magazine համար եւ հարցազրույցում հիշել իր կարիերայի սկիզբը, երբ քասթինգներից մեկի ժամանակ համբուրվել է 10 տղայի հետ:

Նրա խոսքով՝ 2000-ականներին այդ մեթոդը բավական կիրառելի էր. փորձում էին հասկանալ՝ արդյոք դերակատարների միջեւ քիմիա կա: Մինչդեռ Հեթեուեյի կարծիքով՝ համատեղելիությունը ստուգելու ամենավատ տարբերակն է:


«Ինձ ասացին՝ այսօր քասթինգին 10 տղա է գալու, հիանալի է, չէ՞, որ բոլորին համբուրելու եմ: Իրականում ահավոր հնչեց, ու մտածեցի՝ գուցե ինչ-որ բան հետս այն չէ, քանի որ չեմ ուզում համբուրել նրաց»,- պատմել է դերասանուհին:


Նա խոստովանել է, որ համաձայնել է, քանի որ վախեցել է կորցնել աշխատանքը. «Ձեւացրի, թե այդ ամենը սրտովս է: Ոչ մեկը չէր փորձում ինձ կոտրել, պարզապես ժամանակներն էին այդպիսին, իսկ հիմա գիտենք, թե ինչպես է պետք աշխատել»:


Հեթեուեյը պատմել է նաեւ իր մասնակցությամբ նոր՝ «The Idea of You» ֆիլմի մասին, որի քասթինգի ժամանակ դերակատարներին անգամ առաջարկել են համատեղ պարի համար երաժշտություն ընտրել: Հեթեուեյի խաղընկերն այս ռոմանտիկ կատակերգությունում բրիտանացի Նիկոլաս Գալիցինն է:



«Հիշում եմ, թե որքան եմ ծիծաղել, երբ Նիկը ներս մտավ, որովհետեւ նա այնքան էր համապատասխանում կերպարին»,- ասել է դերասանուհին, որն, ըստ սցենարի, պատկերասրահի 40-ամյա սեփականատեր է ու սիրավեպ է սկսում 24-ամյա երաժշտի հետ:  

Հեթեուեյը 41 տարեկան է, նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում, առաջադրվել ամենատարբեր մրցանակների, 2011-ին վարել է «Օսկար» մրցանակաբաշխությունը: 29 տարեկանում ամուսնացել է դերասան եւ պրոդյուսեր Ադամ Շուլմանի հետ: Նրանք երկու երեխա ունեն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին