×


«40-ում ինձ լիակատար երջանիկ եմ զգում». Ելենա Վարդանյանի տարեդարձն ու ապագայի ծրագրերը

Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Ելենա Վարդանյանը դարձել է 40 տարեկան: Նա BRAVO.am-ին պատմել է, որ տարեդարձը նշել է ընտանեկան ջերմ միջավայրում՝ շրջապատված սիրելի մարդկանցով:

«Քանի որ 40-ամյակը մեծ շուքով չեն նշում, ամեն ինչ շատ համեստ էր: Կարեւորն այն է, որ 40 տարեկանում ինձ լիակատար երջանիկ մարդ եմ զգում: Ամեն տարիք էլ մարդու համար միշտ հաճելի է, բայց երբ այսօր արթնացա, գիտակցեցի՝ ներսումս ավելի շատ ուժ, սեր, ապրելու եւ արարելու ցանկություն ունեմ»,-խոստովանել է դերասանուհին:

Ելենա Վարդանյանն՝ ամուսնու հետ


Վարդանյանն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ընտանիքն է համարում եւ մասնագիտության մեջ կայացած լինելը: Նրա խոսքով՝ այս երկուսի հանրագումարը ցանկացածին օգնում է երջանիկ զգալ իրեն:

«Բախտս բերել է, որ ամուսինս ինձ սիրում է, երեխաս էլ երջանիկ է. Ալեքսանդրը հրաշալի տղա է եւ շուտով դպրոց է գնալու: Ուրախ եմ, որ իմ ոլորտում պահանջված եմ եւ ձգտում եմ ավելի մեծ բարձունքների: Բացառիկ երջանկություն եմ համարում, որ ապրում եմ իմ սիրելի քաղաքում՝ միակ ու անկրկնելի ընտանիքիս հետ, զբաղվում սիրելի մասնագիտությամբ ու ստեղծագործում հրաշալի գործընկերների հետ»,-ավելացրել է նա:

Ելենա Վարդանյանը


Դերասանուհին նշել է, որ այս տասնամյակի համար էլ նպատակներն ահռելի են, բայց ամենակարեւորն այն է, որ ձգտում է ամեն պարագայում չհանձնվել ու առաջ շարժվել. «Պլանները բազմաթիվ են, կաշխատեմ կարիերայում ավելի շատ կայանալ, բայց երջանկությունը լռություն է սիրում ու նախընտրում եմ այդ մասին շատ չխոսել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին