×


«Մեր ուժը». Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները նշում են ամուսնության 10-ամյակը

Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանների ընտանիքը տասը տարեկան է: Գլենդելում բնակվող զույգն ամուսնացել է 2014-ի ապրիլի 25-ին. պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ Արմեն Ամիրյանի քավորությամբ:


Արտավազդ Ամիրյանը նախ կիսվել է կնոջ հետ տոնական ճաշով, ապա նաեւ գրառում կատարել Ինստագրամում եւ ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարք հրապարակել:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Artavazd Amiryan (@artavazdamiryan)



«10 տարի ու մեր ուժը: Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել հոգու միությունը խաղաղության կապով: Մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես, որ մեկ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ»,- հոբելյանի առթիվ Սուրբ գրքից Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից այս հատվածն է հրապարակել Արտավազդի կինը՝ Մարիամը:


Ամիրյանների ընտանիքում 4 երեխա է մեծանում՝ Օվսաննան, Էվան, Արան եւ Առնոն:

Լուսանկարները՝ Թամարա Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին