×


Ժերար Դեպարդյեն կկանգնի դատարանի առաջ

75-ամյա Ժերար Դեպարդյեն երեկ Փարիզում ձերբակալվել է՝ իր դեմ հարուցված սեռական բռնությունների գործով։ Նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ հարցաքննվել է:

BFMTV-ն հայտնում է, որ ժամեր տեւած հարցաքննությունը սեռական բռնության երկու դրվագով է եղել, որոնք, ըստ մեղադրող կողմերի, կատարվել են «Մոգը եւ սիամացիները» (2014 թ.) եւ «Կանաչ փեղկեր» (2021 թ.) ֆիլմերի նկարահանման հրապարակներում: Դեպարդիեի դեմ մեղադրանքներ են ներկայացրել բեմադրող նկարիչն ու ռեժիսորի օգնականը: Դերասանը հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

CNN-ին Փարիզի դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերին դերասանը դատարանի առաջ կկանգնի: Նա մեղադրվում է նաեւ 2018 թվականի օգոստոսին դերասանուհի Շարլոտ Առնուին բռնաբարելու համար: Ընդհանուր առմամբ, Դեպարդյեին սեռական բռնության համար մեղադրել է 13 կին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW