Bravo.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին ու շահել հաճելի ամանորյա նվեր: Այս անգամ մրցույթի մեր գործընկերն է բնական կոսմետիկա արտադրող լատվիական Attirance ապրանքանիշի ներկայացուցիչը Հայաստանում, որի խանութ-սրահը տեղակայված է Երեանում` Նալբանդյան 41/1 հասցեում:
Attirance. Շահիր ամանորյա նվերներ :)
Attirance-ը սահմանել է գլխավոր մրցանակ` լավագույն կոսմետիկ միջոցների հատուկ ամանորյա հավաքածու, ինչպես նաեւ երկու անակնկալ:
Մրցույթին մասնակցելու համար Bravo.am-ի այցելուները պետք է գրեն «Ծննդյան տոնի հեքիաթ»: Հեքիաթի ծավալը չպետք է գերազանցի 500 բառը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ դեկտեմբերի 23-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկել շարադրությունները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար:
Attirance. Շահիր ամանորյա նվերներ :)
Շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել Attirance essay contest նշումով subject-ի տողում, այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:
Մասնակցի կողմից շարադրության ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված տեքստի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից:
Հեքիաթների ընտրությունը կայացնելու է Attirance-ի եւ Մեդիամաքս-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Հաղթող ճանաչված հեքիաթը կներկայացվի Bravo.am կայքում:
Attirance. Շահիր ամանորյա նվերներ :)
Հաղթող մասնակիցը/ մասնակիցները հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվեն դեկտեմբերի 24-ին, իսկ պարգեւատրումը կկայանա դեկտեմբերի 26-ին Attirance խանութ-սրահում:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: