×


Լիլիթ Բաբայանը եւ Լուսինե Երնջակյանը

BRAVO.am-ն արժանացել է Կամերային թատրոնի մրցանակին

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երեւանի կամերային թատրոնն անց է կացնում «Երկաթ» մրցանակաբաշխությունը: Իրադարձությունից ամենահետաքրքիր մանրամասներով դեռ կկիսվենք, իսկ մինչ այդ շտապենք մեր ընթերցողներին հայտնել, որ Մեդիամաքսի BRAVO.am նախագծին 36-րդ տարեդարձը նշող թատրոնը մրցանակ է շնորհել «Տարվա լավագույն գործընկեր» անվանակարգում:

Մրցանակը BRAVO.am նախագծի ղեկավար, խմբագիր Լիլիթ Բաբայանին հանձնեցին թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը եւ ռեժիսոր Արշո Հարությունյանը, ով էլ կնոջ` ռեժիսոր Լուսինե Երնջակյանի հետ վարում էր երեկոն:

Արշո Հարությունյանը եւ Լիլիթ Բաբայանը


«Կդժվարանամ հիշել` ինչպես ստացվեց համագործակցությունը, որովհետեւ շատ վաղուց էր: BRAVO.am-ն այն եզակի շատ ոգեւորող կայքերից է, որը միշտ սիրով լուսաբանում է երիտասարդ ստեղծագործողներին, միշտ նրանց կողքին է եւ միշտ ընթերցողին հասցնում է այն լավ աշխատանքը, որն արվում է քաղաքում: Եթե անգամ որոշ իրադարձություների չես կարողանում հասցնել գնալ, գիտես, որ կա BRAVO.am, որը լուսաբանում է, տրամադրում ինֆորմացիա, եւ միշտ կարող ես այցելել եւ տեղեկանալ», - նշել է Կամերային թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը:

Ռեժիսորը նաեւ հետեւալն է ասել.«Քանի որ BRAVO.am-ը մշտապես եղել է մեր կողքին եւ արդեն բոլոր լրագրողների, լուսանկարիչների հետ շատ մտերիմ ենք, շատ ընկերական ենք, սիրում ենք, որոշեցինք` ճիշտ կլինի թատրոնի տարեդարձին անպայման հիշատակենք եւ ահա այսպիսի մրցանակ տանք: Մեր լավ իրադարձություններն արդեն էլ չենք պատկերացնում առանց ձեզ»:

Էմին Արիստակեսյանը, Լիլիթ Բաբայանը եւ Զառա Ղազարյանը


Կամերային թատրոնի «Երկաթ 2018» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն գործընկեր» անվանակարգի մրցանակակիրներն են նաեւ Գյումրիի դրամատիկական թատրոնն ու «Անտարես» հրատարակչությունը:

Տեքստը` Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին