Համաշխարհային համբավ վայելող “Abbey Road Studios” եւ “Avid” ձայնագրման ստուդիաները հայտարարել են մրցույթ եւ փնտրում են այն երեք լավագույն ստեղծագործությունը, որոնք իրական հիթերի կվերածեն:
Ամիրյան Միշը եւ Մեգի Գոգիթիձեն
Հայաստանից հայտարարված մրցույթին “Triangle” ստեղծագործությամբ մասնակցում են “Brothers Nalbandyan”-ը, Ամիրյան Միշը եւ Մեգի Գոգիթիձեն: Եվ քանի որ հաղթելու են համացանցում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունները, մեր հայրենակիցներին ու վրացուհուն անհրաժեշտ են նաեւ ձեր աջակցությունը: Երգը լսելու եւ նրանց օգտին քվեարկելու համար կարող եք այցելել հետեւյալ հղմամբ` http://www.talenthouse.com/creativeinvites/preview/ad5406bee24093fea9a21404cf86849c/900:
“Brothers Nalbandyan” խումբը
Նշենք, որ լավագույն եռյակում հայտնվելու դեպքում “Triangle”-ի հեղինակներն ու կատարողները հնարավորություն կունենան մուտք գործել երաժշտական միջազգային ասպարեզ, ձեռք բերել հսկայական փորձ, ինչպես նաեւ ստանալ այս ստեղծագործության անվճար վերամշակման եւ իրական հիթի վերածման հնարավորություն:
Չի բացառվում, որ հաղթողների անունները կհայտնվեն այնպիսի լեգենդների անունների կողքին, ինչպիսիք են “The Beatles”-ը, “U2”-ն, Ադելը, Լեդի Գագան եւ այլք, որոնց հիթերը նույնպես ստեղծվել են հենց “Abbey Road Studios”–ում:):
Մեգի Գոգիթիձեն
Քվեարկության վերջնաժամկետը մարտի 21-ն է: Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 10-ին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: