×


DJ Vakcina-ի տարեդարձին երգել են Հ.Տ. Հայկոն, Սյուզին, Մարիաննան, Հայկը :)

Եթե վերցնենք անհամար փուչիկներ, համեղ եւ մեծ տորթ, համեմենք դրանք բազմաթիվ էկրաններով, որոնց վրա պատկերված են մեկ մարդու լուսանկարներ, ավելացնենք ակումբային երաժշտություն եւ ուրախ մարդկանցով լի ակումբ, ապա արդյունքում կստանանք իգական սեռի հայ միակ դիջեյ Vakcina-ի ծննդյան օրվան նվիրված փարթին:

Վակցինան եւ Հ.Տ. Հայկոն


2011-ը Vakcina-ի համար բուռն աշխատանքային է եղել. իր սեթերով հանդես է եկել  Հորդանանում, Լիբանանում, Սիրիայում եւ Վրաստանում.  “Գալիք տարում կշրջագայեմ եվրոպական երկրներով”: Սա պլանների մասին, բայց չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել:): Իր ծննդյան տարեդարձը Արուսիկը, նույն ինքը` DJ Vakcina-ն որոշեց նշել իր համար հարազատ վայրում՝  “One” ակումբում, ընկերների, հարազատների եւ իր հնչեցրած երաժշտության սիրահարների հետ:

Դիջեյին շնորհավորելու ու երգելու էին եկել Մարիաննա Հովհաննիսյանը, Նիկ Էգիբյանը, Հայկ Կասպարովը, Սյուզի Մելիքյանը, Հ.Տ. Հայկոն, Արնի Ռոքը, Սոնե Սիլվերը, Անահիտ Շահբազյանը, Աղվան Պապոյանը եւ այլք:

BRAVO.am-ին երգչուհի Սյուզի Մելիքյանն ասաց, որ Արուսիկին երկար ժամանակ չի ճանաչում, բայց հասցրել է ընկերանալ. “Կնվիրեմ օծանելիք եւ մի կատարում:)”:

Սյուզի Մելիքյանը


Վակցինան իր ծննդյան տարեդարձին շատ լավ էր պատրաստվել.  ամեն ինչ մտածված էր, անգամ ծաղրածու կար:): Իսկ երգիչ ընկերներն ու ընկերուհիներն իրենց կատարումներով էլ ավելի հագեցրին միջոցառումը: Երեկոյի ողջ ընթացքում նվագում էին DJ Pia Garo-ն եւ DJ Leon Gris-ը, իսկ հոբելյարը դիջեյական վահանակին մոտեցավ կեսգիշերն անց:

Արուսիկը հանդես է գալիս “Tech House”, “Tribal”, “Deep House”, “Progressive House”, “Minimal Techno” ոճերի երաժշտությամբ, նվագել է Yves Larock-ի եւ Bob Sinclar-ի հետ, որոնք 2009-ին համերգներ են տվել Երեւանում:

Նշենք, որ Vakcina-ն արդեն մի քանի տարի է` կազմակերպում է առողջապահական մի շարք նախագծեր: “No Drugs, No Cigarettes” կարգախոսն ընտրած դիջեյը պայքարում է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ:

“Չնայած որ շատ ակտիվ տարի է եղել, բայց ասեմ՝ դա դեռ սկիզբն է: Իսկ այսօր ուզում եմ ուրախանալ բոլորիդ հետ”,- ասել է Արուսիկն ու շնորհակալություն է հայտնել իր տարեդաձին ներկա գտնվողներին:

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Իշխանյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW