DJ Vakcina-ի համար դեկտեմբերի 27-ը սպասված օր է, քանի որ ուղիղ 28 տարի առաջ այս oրն է լույս աշխարհ եկել:): Նա 2013-ը կարեւորում է այն փաստով, որ արդեն մայրացել է եւ որդու` Վիկտորի ներկայությունն է վայելում.“Երեխայիս ծննդից հետո սկսվեցին իմ երջանիկ օրերը, այս տարեդարձս արդեն չեմ համեմատի նախորդների հետ, որովհետեւ իմ կյանքում կա Վիկը, որի շնորհիվ մեր տանն ամեն օր տոն է”:
Արման Նշանյանը, DJ Vakcina-ն եւ Սոս Ջանիբեկյանը
Արուսիկը 28-ամյակը սկզբում նշել է տանը` ընտանիքի հետ, իսկ երեկոյան, ինչպես վերջին մի քանի տարին, իր բոլոր ընկերներին եւ գործընկերներին հրավիրել է ակումբային երեկույթի, բայց այս անգամ հոբելյարի փոխարեն դիջեյական վահանակի մոտ են եղել դիջեյ Սերժոն, Elf-ը, Extreme-ն ու Leon Gris-ը եւ մինչեւ ուշ գիշեր ապահովել պարային երաժշտությունը: Հյուրերի շարքում են եղել ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդիկ, այդ թվում` շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
DJ Vakcina-ի ծննդյան տարեդարձին
DJ Vakcina-ի խոսքով` իր տարեդարձին սիրում է կազմակեպել ոչ թե փոքրիկ խնջույք, այլ ակումբային միջոցառում եւ տոնական տրամադրություն հաղորդել ներկաներին.“Չեմ զգում` ինչպես է ծննդյանս օրը սկսվում ու ավարտվում, որովհետեւ ամեն տարի կազմակերպչական հարցերով եմ զբաղվում, ուզում եմ ամեն ինչ հասցնել, որ հյուրերիս համար հետաքրքիր անցնի: Տարեցտարի շրջապատս մեծանում է եւ ակումբում հյուրընկալում եմ մոտ 500 հոգու, որոնք, իհարկե, հերթափոխով են գալիս, որ տեղավորվեն:)”:
Նարեկ Քթոյանը, DJ Vakcina-ն եւ Նարեկ Մակարյանը
Կենսաբան Արուսիկն այժմ աշխատանքին զուգահեռ կրկին ուսանող է եւ մասնագիտանում է մարքեթինգի ոլորտում, 28-ամյակի փարթին էլ նվիրել էր իր տարերքին` գիտությանը` ներկաներին տեղափոխելով կենսաբանության, քիմիայի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի “աշխարհ”. ակումբի պատերին փակցված են եղել թեմատիկ պաստառներ, բեմում ներկայացվել են գիտական հայտնագործությունների մասին բեմականացումներ, իսկ հյուրերը փորձել են պատասխանել վիկտորինայի հարցերին եւ լուծել առաջադրված խնդիրները:).“Գիտությունն ու ժամանցը համատեղելու առիթ երբեւիցե չէր եղել, այս անգամ փորձեցի անդրադառնալ ինձ հոգեհարազատ անատոմիային, միասին վերհիշեցինք Մենդելեեւի աղյուսակը եւ քիմիական տարրերը: Կարծում եմ` ընկերներիս համար էլ հետաքրքիր էր իմ ընտրած ձեւաչափը”:
Նա մեծանալու փաստից չի տխրում եւ նշում է, որ յուրաքանչյուր տարիք իր դրական կողմն ունի.“Ուրախ եմ, որ ոչ թե 50-ամյակս, այլ ընդամենը 28-րդ տարեդարձս եմ նշում: Եթե դեռահասության շրջանում շատ արժեքներ չէի գնահատում, հիմա ավելի գիտակից ու հասուն եմ, կյանքն ավելի եմ սիրում ու գնահատում. ապրածդ տարիներն են սովորեցնում ավելի սիրել… Եվ քանի դեռ երիտասարդ ես, պետք է շատ գործ հասցնես անել”:
Սեդա Սերոբյանը եւ Սոնա Սիմոնյանը
DJ Vakcina-ն հայտնել է, որ այս տարի նվերներ ավելի շատ ստացել է 5 ամսական բալիկը:).“Շատ ուրախ եմ, որ Վիկին են նվիրում, գիտեն` իմ աշխարհն է եւ նրան նվեր գնելով, ինձ են ուրախացնում”,-շեշտել է նա եւ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: