×


DJ Vakcina. “Որքա՞ն մարդիկ կարող են չարացած լինել…”

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ լույս աշխարհ է եկել դիջեյ Vakcina-ի առաջնեկը` Յուրին, ով ինքնակամ որոշել է մեկուկես ամիս շուտ լույս աշխարհ գալ.“Փոքրիկս պարզապես չդիմացավ իմ գրաֆիկին:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նորաթուխ մայրիկը:

Դիջեյ Vakcina-ն


Վերջինս տեղեկացրել է, որ ծննդաբերության ողջ ընթացքն եղել է առանց որեւէ ցավազրկման. “Երեխա ունենալն ինձ համար երազանք է եղել, այդ իսկ պատճառով էլ ես ցանկանում էի զգալ ամեն մի վայրկյանը”, - պատմել է Vakcina-ն ու հավելել. “Երբ արդեն գրկեցի որդուս ու զգացի այդ ջերմությունը, հասկացա, որ անհամեմատելի զգացում է մայրանալը: Ես ահավոր շատ եմ սիրում Յուրային, ինքն իմ ամեն ինչն է, իմ աշխարհը:)”:

Դիջեյ Vakcina-ն


Խոսելով այսօր որպես մայր զարթնելու մասին` դիջեյ Vakcina-ն հետեւյալն է նշել. “Որպես մայր արթնանալն ինձ համար անակնկալ չէր, քանի որ հղիության ողջ ընթացքում ես արդեն իսկ ինձ մայր էի զգում: Այսօր պարզապես շատ երջանիկ ու ժպիտը դեմքիս զարթնեցի, ինչը շատ հազվադեպ է լինում:)”:

Դիջեյ Vakcina-ն


Մեզ հետ զրույցում դիջեյ Vakcina-ն ցանկություն է հայտնել անդրադառնալ նաեւ համացանցում առկա որոշ քննարկումների: Վերջինիս խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. “Երեկ ընդամենը 10 րոպե եմ անցկացրել ինտերնետում: Ճիշտ է` այդ ընթացքում բազմաթիվ շնորհավորանքներ եմ կարդացել, որոնց համար շատ շնորհակալ եմ, տեսել եմ նաեւ անհեթեթ ու անիմաստ քննարկումներ, որոնք չափազանց ծիծաղելի էին. ես պարզապես խղճացի այդ քննարկումներին մասնակցողներին: Որքա՞ն մարդիկ կարող են լինել չարացած ու զուրկ բոլոր տեսակի սրբություններից, որ երեխայի ծնունդը քննարկման առարկա դարձնեն: Պարզապես խնդրում եմ՝ փոքր-ինչ զուսպ գտնվեք հատկապես այն մարդկանց նկատմամբ, որոնք երբեւէ ձեզ վնաս չեն պատճառել եւ, հակառակը, երբեք ջանք չեն խնայել հանրությանն օգտակար լինելու նպատակով իրենց ուժերի սահմաններում հնարավոր ամեն բան անել: Այդ ամենը շատ տհաճ է, բայց, միեւնույն ժամանակ, շատ ծիծաղելի”:

Տեսքտը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW