×


DJ Smoke.«Որտեղ ես ու Սարգիսը կանք, այնտեղ արկածների պակաս չի զգացվում»

DJ Smoke-ը՝ Արմեն Ալքամյանը, կնոջ՝ Գայանեի եւ դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների հետ ձմեռային արձակուրդի համար ընտրել էր Եգիպտոսը: Նա BRAVO.am-ին է տրամադրել ուղեւորության լուսանկարները՝ պատմելով, որ արկածներով լի օրեր են անցկացրել:

«Յոթ օր ու գիշեր ամբողջովին տրամադրել ենք հանգստին: Ես ակտիվ հանգստի կողմնակից եմ, ու հնարավորինս ակտիվ ժամանակ անցկացրինք: Եղել ենք Շարմ էլ Շեյխում, սուզվել ենք Կարմիր ծովն ու վայելել հրաշալի տեսարանը: Սաֆարի անապատում ենք եղել, բեդուինների հետ շփվել: Կահիրեում մեկ օր գիշերել ենք Նեղոս գետի վրա: Բուրգերնն ենք տեսել, Սֆինքսը: Հայտնի բուժական յուղերի ու օծանելիքների արտադրամասում ենք եղել: Կահիրեն մի աննորմալ քաղաք էր, ուղղակի հրաշք: Շատ տպավորված ենք: Ամեն ինչ անում են, որ մարդիկ դարձյալ իրենց երկիր գնան»,- պատմել է Արմենը:

DJ Smoke-ը՝ կնոջ հետ


Ամուսինները լիարժեք հանգստացած են հայրենիք վերադարձել.«Որտեղ ես ու Սարգիսը կանք, այնտեղ արկածների պակաս չի զգացվում: Ամեն օրը մի նոր ու անմոռանալի արկած էր: Լավ ու բարի հուշերով ենք վերադարձել»,-նշել է նա:

Մանո Գրիգորյանը, DJ Smoke-ը եւ Սարգիս Գրիգորյանը


Արմենը մի շարք հուշանվերներ է գնել մտերիմների համար, որոնք, սակայն, մոռացել է հյուրանոցում.«Չի եղել մի ճանապարհորդություն, որ ես ինչ-որ բան չմոռանամ հյուրանոցում: Այս անգամ նվերների ճամպրուկն եմ մոռացել, որը խոստացել են մեկ ամսվա ընթացքում ուղարկել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է DJ Smoke-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին