×


Dorians-ի Գագասն ամուսնացել է “Եվրատեսիլ”-ում Ֆինլանդիայի ներկայացուցչուհու հետ :)

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի “Amager Bio” ակումբում երեկ` մայիսի 10-ին, “Եվրատեսիլ 2013”-ին ընդառաջ  կայացել է երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ “Dorians”-ի երկար սպասված համերգը: 

Dorians-ը համերգ է տվել Կոպենհագենում


Նախքան ռոք-խմբի տղաների բեմ բարձրանալը, ելույթ են ունեցել տեղի բենդերից “Be My Guest”-ը եւ “Diana Simonyan”-ը, որի մեներգիչ Դիանա Սիմոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` իրենց համար մեծ պատիվ է մեկ բեմում ելույթ ունենալ “Dorians”-ի հետ:

Երիտասարդների ելույթներից հետո հանդիսատեսը մի լավ զվարճացել է “Lonely Planet” երգի ռեմիքս տարբերակի  հնչյունների ներքո, իսկ հետո բուռն ծափահարություններով ողջունել Գոռ Սուջյանին, Արման Փահլեւանյանին, Էդգար Սահակյանին, Գագասին եւ Արման Ջալալյանին, որոնք բեմ բարձրանալուն պես սկսել են ռոքել:

Դիանա Սիմոնյանն իր բենդի երաժիշտների հետ


“Dorians”-ը կատարել է սեփական երգացանկից հայտնի ու սիրված մի շարք երգեր` համերգի առաջին մասը եզրափակելով “Ես կուլամ”-ով, որի ընթացքում տղաներին է միացել Բրյուսելից ժամանած թավջութակահարուհի Արփենիկ Հակոբյանը: Ռոք-խումբը հենց սկզբից իրեն այնքան լավ է դրսեւորել, որ ներկաները “We want more” կոչերով են տղաներին ճանապարհել հետնաբեմ:

“Եթե անգամ այս համերգը չլիներ, ես, միեւնույնն է, այստեղ կլինեի` վաղեմի ընկերներիս կողքին` աջակցելու նրանց “Եվրատեսիլ”-ից առաջ”,-մեզ հետ զրույցում ասել է Արփենիկը:

Գագասը եւ Կրիստա Սիեգֆրիդսը


Մերոնց ելույթից հետո բեմը փոխանցվել է համերգի հատուկ հյուրերին. այս տարի Ֆինլանդիան ներկայացնող Կրիստա Սիեգֆրիդսին կատարել է իր` եվրատեսիլյան “Marry Me” երգը: “Dorians”-ի կիթառահար Գագասն էլ, նկատելով աղջկա ամուսնանալու անհագ ցանկությունը, երգի ավարտից հետո ծաղկեփնջով բեմ է նետվել ու առաջարկություն արել, իսկ Կրիստան էլ առանց տատանվելու համաձայնել է ամուսնանալ հայ երաժշտի հետ:):

Էսքպրոմտ ու լավ ստացված բեմադրությունից հետո ելույթ են ունեցել “Եվրատեսիլ 2013”-ում  Լատվիան ներկայացնող “PeR” խմբի տղաները, որոնք մինչեւ իրենց եվրատեսիլյան երգը կատարելը, հնչեցրել են հայտնի ամենատարբեր երգերի պոպուրի, այդ թվում` Թաթա Սիմոնյանի “Անապատի արեւը”:

Գոռ Սուջյանը


Հատուկ հյուրերի ելույթները եզրափակել են Վրաստանի ներկայացուցիչներ Նոդին ու Սոֆին, եւ կրկին բեմ է բարձրացել “Dorians”-ը ու համերգի երկրորդ մասում եւս մի քանի գործ կատարելուց հետո ներկաների ուշադրությանը ներկայացրել “Lonely Planet” երգը, որով էլ մայիսի 16-ին ռոք-խումբը մասնակցելու է “Եվրատեսիլ”-ի կիսաեզրափակիչ փուլին:

Տեքստը եւ լուսանկարները` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը “Եվրատեսիլ 2013”-ում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW