×


Evocabank-ի «Visa Infinite» պրեմիում քարտի շքեղ շնորհանդեսն ու հեղափոխական առաջարկները

Դեպի նոր իրականություն. առաջնորդվելով այս կարգախոսով՝ «Evocabank»-ը շարունակում է զարմացնել իր շքեղ միջոցառումներով, նոր նախագծերով ու հետաքրքիր անակնկալներով: Այդպիսի մի յուրօրինակ միջոցառման շրջանակում էլ հունիսի 25-ին տեղի ունեցավ բանկի նոր` «Visa Infinite» քարտի շնորհանդեսը։ Որպես երեկոյի անցկացման վայր ընտրվել էր Վելոտրեկը` Երեւանի հեծանվահրապարակը, որը վերափոխվել էր ինքնատիպ համերգասրահի:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը


BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, որն ուղեկցվել է անսպասելի նվերներով, անակնկալներով ու հետաքրքիր շոու-ծրագրով, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ պարզել, թե որոնք են նոր քարտի հնարավորություններն ու առավելությունները:

Evocabank-ի «Visa Infinite» պրեմիում քարտի շնորհանդեսին


Միջոցառմանը հրավիրված էին «Evocabank»-ի հաճախորդները, գործընկերները, հյուրեր Կենտրոնական բանկից եւ գործընկեր բանկերից, ինչպես նաեւ «Visa International»-ի բիզնեսի զարգացման տարածաշրջանային տնօրեն Իրինա Վաչարաձեն: Մինչ երեկոյի պաշտոնական մասի մեկնարկը ելույթ ունեցավ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով նաեւ բանկի գովազդային դեմքն է եւ բրենդ-ամբասադորը: Այնուհետեւ մեծ էկրանին ցուցադրվող տեսանյութի միջոցով ներկայացվեցին նոր էքսկլյուզիվ քարտի հնարավորությունները:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը եւ բաժնետեր Վազգեն Գեւորկյանը


Այսպիսով, «Visa Infinite»-ը Visa քարտերի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ եւ նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ եւ բազմաթիվ այլ արտոնություններ: Նման քարտը կարող է իսկական անհրաժեշտություն լինել հաճախ ճամփորդող, օնլայն եւ օֆլայն գնումներ կատարող յուրաքանչյուր մարդու համար:

Evocabank-ի «Visa Infinite» պրեմիում քարտի շնորհանդեսին


Նոր պրեմիում քարտի ներկայացումից հետո «Evocabank»-ը հանդես եկավ հաճելի անակնկալով: Հայտարարվեց, որ բոլոր այն անձինք, ովքեր միջոցառման հրավեր են ստացել, կարող են դիմել «Evocabank» եւ ստանալ «Visa Infinte» պրեմիում քարտը նվեր՝ անվճար եւ առանց տարեկան սպասարկման վճարի: Ի դեպ, «Evocabank»-ի «Visa Infinte» քարտապաններն ավտոմատ դառնում են բանկի VIP հաճախորդներ եւ անվճար սպասարկվելու են գլխամասում գտնվող VIP ZONE-ում։

Որպես նորաոճ, տարբերվող ու ժամանակակից բանկ՝ «Evocabank»-ը հյուրերին զարմացրեց եւս մեկ հայտարարությամբ: Բոլոր այն անձինք` բլոգերները, երգիչներն ու դերասանները, այսինքն` բոլոր այն «influencer»-ները, ովքեր ունեն 20,000-ից ավելի հետեւորդ Ինստագրամում կամ Ֆեյսբուքում, կարող են դիմել «Evocabank» եւ ստանալ «Visa Infinte» քարտն անվճար։ Նրանք կդառնան «Evocabank»-ի VIP գործընկեր եւ կսպասարկվեն բանկի VIP ZONE-ում անվճար:

Evocabank-ի բաժնետերերը, ղեկավարությունը եւ Իվետա Մուկուչյանը


Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո երեկոն կրկին շարունակեց Իվետա Մուկուչյանը, ում ելույթից հետո հանդես եկավ նաեւ երգչուհի Ամալյա Մարգարյանը: Համերգի վերջին հատվածում շքեղ ելույթով ներկայացավ երգչուհի Սրբուկը՝ հյուրերին ստիպելով պարել մինչեւ ուշ գիշեր: Վելոտրեկում անցկացված ինքնատիպ միջոցառումը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ:

Նշենք, որ Evocabank-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվում է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում: Այն առանձնանում է իր նորարար ծառայություններով եւ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը եւ աշխատում է mobile-first ձեւաչափով: Դա նշանակում է՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախեւառաջ հաշվի է առնվում, որ այն հարմար լինի «EvocaTouch» (Էվոկաթաչ) հավելվածով օգտագործելու համար: Նոր Visa Infinite քարտի կամ մյուս ծառայությունների մասին առավել մանրամասն ինֆորմացիա ստանալու համար կարող եք այցելել բանկի պաշտոնական կայքէջ՝ evocabank.am:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport