×


“Genealogy’’-ից Եսայի Ալթունյանի ուղերձը Եվրոպային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Եվրատեսիլ 2015”-ում Հայաստանը ներկայացնող “Genealogy’’ խմբի կազմում հանդես է գալիս ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը: Մինչ Առաջին ալիքը կհրապարակի մյուս մասնակիցների անունները, Եսային հայտնել է, թե ինչ ուղերձ ունի Եվրոպային:

Եսայի Ալթունյանը


-Ի՞նչ ես զգում որպես “Genealogy” խմբի մասնակից:

-Նախ եւ առաջ, շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: “Genealogy”-ի անդամ լինելը հզորություն է ինձ համար. կարծես անցյալն ապագային, երկինքը երկրին կապող օղակ լինեմ:

“Genealogy”-ի անդամ լինելով` հայերին աշխարհի հետ կապող կամուրջներից մեկն եմ դառնում: Նաեւ աշխարհով մեկ երաժշտության միջոցով սեր եւ լավատեսություն տարածող կամուրջն եմ:

Եսայի Ալթունյանը


-Ի՞նչ ուղերձ ունես Եվրոպային:

-Ես Եվրոպայի հայերին եմ ներկայացնում` մարդու իրավունքների եւ խաղաղության աշխարհամասից: Եվրոպահայերի անունից մարդասիրության եւ խաղաղության կարեւոր ուղերձ եմ ուզում հղել:

Կցանկանայի` աշխարհի բոլոր մարդիկ գիտակցեին, որ հայերը միշտ ավելի վեր են բարձրանալու, որպեսզի երգեն, պարեն եւ խինդ ու երջանկություն տարածեն:

Հիշեցնենք, օրերս տեղի է ունեցել Եսայիի նոր` “Չեմ մոռանա” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW