×


“Inter Dance”-ը ցուցադրել է` ինչպես են ապրում պարերով :)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս պարային հրավառություն էր: Հոբելյանական համերգով է հանդես եկել “Inter Dance” համույթը` տոնելով գործունեության 5-րդ տարեդարձը: 

"Inter Dance" պարային համույթի համերգին


“Կյանքը` պարերով” կարգախոսով առաջնորդվող խումբը երկու մասից բաղկացած երեկոյի ընթացքում ներկայացրել է տարբեր ազգերի պարեր` մոդեռն ջազից մինչեւ ժողովրդական` յուրաքանչյուր համարը վերածելով թատերական բեմականացման:

"Inter Dance" պարային համույթի համերգին


Նշենք, որ հանդիսատեսը չափազանց ակտիվ էր եւ գնահատում էր խմբի ելույթները բուռն ծափահարություններով ու հիացական ձայնարկություններով: Համերգը վարել են դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սարգիս Գրիգորյանը եւ Արթուր Գեղամյանը, որոնք նախորդ տարիներին եւս համագործակցել են խմբի հետ:

"Inter Dance" պարային համույթի համերգին


“Inter Dance” խմբի հիմնադիրներն են պարողներ Կարեն Խաչատրյանը, Արամ Մանուկյանը, ով ստանձնել է տնօրենի գործառույթները, եւ գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանը:

BRAVO.am
Լուսանկարները` Լուսի Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW