“Inter Dance’’ պարային համույթը եզրափակել է 2013 թվականի համերգաշրջանը պարային տոնով, որը կազմակերպել էին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
"Inter Dance" պարային համույթի համերգին
Համերգի առաջին հատվածում ներկայացվել են տարբեր ազգերի պարեր: Գունեղ տարազներով պարողները յուրաքանչյուր համար վերածել է մինի-ներկայացման:): Հանդիսատեսը դիտել է նաեւ ժամանակակից պարեր ու անհատական ելույթներ: Խումբը հանդես է եկել Մայքլ Ջեքսոնի, Արետա Ֆրանկլինի, Մելոդի Գարդոթի հայտնի հիթերի ներքո:
"Inter Dance" պարային համույթի համերգին
“Յուրաքանչյուր համույթ ունի իր ասելիքն ու ձեռագիրը: Մենք եւս բացառություն չենք, ունենք անհատական ոճ, բայց երբեք կրկնություն չեք տեսնի. գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանը հաճախ կտրուկ փոփոխություններ է անում: Հենց դրա շնորհիվ միշտ անակնակալներ ենք մատուցում’’,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Inter Dance’’ պարային համույթի տնօրեն Արամ Մանուկյանը, որին կհիշեք “Գեներալի աղջիկը” սերիալում Արմանի դերակատարմամբ:
Նա նշել է, թե այժմ որպես պարող հանդես չի գալիս, քանի որ տնօրենի աշխատանքը բարդ ու ժամանակատար է.“Շատ եմ ցանկանում մասնակցել համերգներին, բայց եթե պարեմ, հնարավոր է համերգները չկկայանան:): Հիմա միայն ադմինիստրատիվ հարցերով եմ զբաղվում’’:
"Inter Dance" պարային համույթի թիմը
“Inter Dance’’ պարային համույթը ստեղծվել է 2008 թվականին` “Բարեկամություն’’ անսամբլի պարողներ Կարեն Խաչատրյանի, Արամ Մանուկյանի եւ Ասատուր Քալաշյանի կողմից: Տղաները մրցույթներում հաղթելու կամ մեծ բեմեր նվաճելու հավակնություններ չունեն.“Առայժմ մեզ դուր է գալիս այս բեմը եւ այն գործունեությունը, որ ծավալում ենք: Հետագայում կձգտենք ավելիին”,-ասել է Արամը` հավելելով, որ մշտապես հավատարիմ են իրենց նշանաբանին` “Ապրի̒ր պարերով:)”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսակարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: