×


R.P.-ն սեփական հարսանիքին հուզվել է Քրիստինե Պեպելյանի ելույթի ժամանակ

“Յուրաքանչյուրս մեր ներաշխարհն ունենք, մեկս մյուսի ցանկությունները հարգում ենք. անձնական կյանքումս ամեն ինչ հանդարտ է”. այս խոսքերը նախորդ տարվա դեկտեմբերին BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր R.P.-ն` տեղեկացնելով, որ իր սիրելին “Impression” բենդի երաժիշտներից է: 

R.P.-ն եւ Ալբերտ Հովհաննիսյանն ամուսնացել են


Երեկ` նոյեմբերի 19-ին, այս երգչուհու անձնական կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել, հոգում հանդարտության փոխարեն հաճելի հուզմունք է եղել, իսկ աչքերում` երջանկության արցունքներ:):  

“Կապույտ թռչուն” երգով երաժշտական ասպարեզ մուտք գործած Արփինե Շահնուբարյանը երեկ ամուսնական կապով կապվել է Ալբերտ Հովհաննիսյանի հետ. 30-ամյա երգչուհին եւ թմբկահարը երեկ պսակադրվել են:   

R.P.-ն ամուսնացել է


Զույգի հարսանիքը տեղի է ունեցել “Լուսաբաց” ռեստորանային համալիրում: Յուրահատուկ է եղել հարսի պարը, որը շատ է տպավորել նաեւ հյուրերից Քրիստինե Պեպելյանին: Երգչուհին իր գեղեցիկ կատարումներն է նվիրել նորապսակներին, որոնցից մեկի ընթացքում R.P.-ի հուզմունքը ֆիքսել է նաեւ մեր լուսանկարչի ֆոտոխցիկը: 

R.P.-ն սեփական հարսանիքին հուզվել է Քրիստինե Պեպելյանի ելույթի ժամանակ


Տոնական ուրախ խնջույքի հյուրերի թվում են եղել նաեւ ԴերՀովան, դիզայներ Գեորգի Հարությունյանը եւ Հայկ Կասպարովը, որը եւս երգել է R.P.-ի հարսանիքին: Նշենք, որ, ինչպես տեղեկացրել է Քրիստինե Պեպելյանը, հարսանիքին հրավիրվածների թվում է եղել նաեւ Արման Հովհաննիսյանը, որը քաղաքից բացակայելու պատճառով չէր մասնակցելու արարողությանը, բայց երգիչն անակնկալ կերպով ուշ երեկոյան հյուր է գնացել նորապսակներին ու երգել նվիրել:): 

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` R.P.-ն եւ Ալբերտին մաղթելով հավիտենական սեր:): 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Մհեր Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW