Ամեն օր չէ, որ սրճարան մտնելիս կտեսնես շների կամ կատուների, բայց “Երեւան TV”-ի “Ուրիշ աշխարհ” ծրագրի Նոր տարվա նկարահանումներն օրերս մայրաքաղաքի ժամանցի վայրերից մեկում համախմբել էին տասնյակ չորքոտանիների:): Տիգրան Հարությունյանի հեղինակային հաղորդման ամանորյա թողարկումը կարող եք դիտել տարեմուտի գիշերը, իսկ մինչ այդ BRAVO.am-ը ներկայացնում է տնային կենդանիների ու նրանց տերերի ֆոտոշարքը:
Rippi-ն, Տիգրան Հարությունյանը եւ Սոնա Շահգելդյանը
Երգչուհի Rippi-ն նկատել էր, որ տեսախցիկներից ու մարդկանց բազմությունից Գայկա անունով իր շունը ոգեւորվել էր, Սոնա Շահգելդյանի Հիլդան եւս ակտիվ էր, Արփինե Գաբրիելյանը միջոցառմանը հրավիրված էր իր կատվի հետ:
Արփինե Գաբրիելյանն` իր կատվի հետ
Հաղորդավարուհին իր մայրիկի ու քրոջ հետ մոտ երկու տարի պահում է սպիտակ պարսկական երկարամազ, որը մեկ ժամից ավելի հանգիստ նստած էր իր տիրուհու գրկում, մինչդեռ Արփինեն հավաստիացնում է, որ տանը շատ ակտիվ է.“Այնքան խելոք է, որ ես էլ շատ զարմացա, այդպիսի դեպք չէր եղել. երեւի երաժշտությունից ու մարդաշատությունից մի քիչ վախեցավ ու ոտքերիս վրա կուչ եկավ, նույնիսկ մի պահ քնեց: Կատուս սովոր է հանգիստ միջավայրի, հազվադեպ եմ բակ իջեցնում, մի քիչ մրսկան է եւ սովոր չէ այսպիսի աշխուժության”:
Արմեն Դալլաքյանն` իր շնիկի հետ
Օլգա Այվազյանի Չիկո անունով շնիկը նրա ելույթի ժամանակ պարբերաբար շուրջն էր պտտվում, Բագիրան էլ իր հետ բերել էր Ավետ անունով օձին, իսկ Լիլուն միայնակ էր եկել, քանի որ այժմ տնային կենդանի չի պահում.“Խամյակ ունեի, որն աղջիկ էր, բայց անունը Շահենչիկ էր:): Ցավոք, սատկեց”:
Բագրիան` Ավետ անունով օձի հետ
Նշենք, որ ամանորյա նկարահանման ընթացքում երգել ու իրենց բարեմաղթանքներն են հղել Աստղիկ Սաֆարյանը, Էմմա Ասատրյանը, Սոնա Շահգելդյանը, Սոնե Սիլվերը, Լիանան, Սյուզի Մելիքյանը, Նարինե Դովլաթյանը, Օքսաննան, Ռուզաննա Անդրեասյանը եւ այլք:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: